Իշխան Սաղաթելյանի և մյուս ընդդիմադիրների հանդեպ նման մոտեցումը խոսում է այս իշխանությունների անբարոյականության և վախի աստիճանի մասին. Արման Վարդանյան
БЛОГ«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Հայաստանում խոսքի ազատությունն ու մարդու իրավունքներն ամեն քայլափոխի շարունակվում են ոտնահարվել։ Դրա վառ օրինակն է իմ ընկեր Իշխան Սաղաթելյանի և մյուս քաղաքական և հասարակական գործիչների հետ տեղի ունեցածը։ Նման մոտեցումն ընդդիմադիրների հանդեպ խոսում է այս իշխանությունների անբարոյականության և վախի աստիճանի մասին։ Տարիներ շարունակ, որոշ գաղափարական տարաձայնություններ ունենալով հանդերձ, մշտապես եղել եմ այն քաղաքական գործիչների կողքին, ովքեր քննադատել են իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը։ Այսօր էլ աջակցում եմ նրանց և ներկայիս իշխանության այս վարքագիծն անթույլատրելի եմ համարում։ Բոլոր ժամանակներում դատապարտելի են նման գործողությունները և կրկնակի աններելի են հատկապես այն իշխանությունների օրոք, որոնք պետության կառավարման ղեկին են հայտնվել` փողոցային պայքարի ճանապարհով, և մշտապես հենց իրենք են ընդդիմացել ոստիկանական ուժի կիրառմանը։
Նիկոլ Փաշինյանի հրամանների տրամաբանությունը խոսում է այն մասին, որ նա կտրվել է իրականությունից և գտնվում է ցայտնոտի մեջ։ Սխալ է այն գիտակցումը, որ նա կարող է շարունակել պաշտոնավարել։ Նրա հեռացումն անխուսափելի է»,- գրել է նա։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



