Հայաստանի անվտանգային խարիսխները՝ ըստ Խաչիկ Ասրյանի
АНАЛИТИКАՀայ - ռուսական նոր որակի ինտեգրացիա և ներկա ու նախկին իշխանությունների հետ տրամագծորեն հակառակ քաղաքական բևեռի ձևավորում. վերջին օրերի հայաստանյան քաղաքական դիսկուրսի հիմնական օրակարգը այս առանցքի շուրջ էր պտտվում: Փաստացի հայկական քաղաքական հորձանքի հսյակական ալիքը դուրս է մնացել պետության շինարարությունից, պատճառը անվստահությունն է գործող քաղաքական համակարգի թե դիմադիր, թե ընդդիմադիր բևեռների նկատմամբ, հետևաբար այս շղթայից դուրս գործող ուժերը պետք է դիմեին առավել վճռական քայլերի:
Երեկ արդեն այդ քայլերի դրսևորումները այնքան նկատելի էին հայկական քաղաքական օրակարգում, որ գրավել էր ռուսական ազդեցիկ համացանցային հեռարձակողի ուշադրությունը: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ և ըստ էության գնահատելով հանրային պահանջը՝ նոր քաղաքական բևեռների ձևավորման ուղղությամբ, հայտարարեց ազգային, քրիստոնեական բևեռի ստեղծման մասին:
Խաչիկ Ասրյանը ընդգծում է Հայաստանի անվտանգային խարիսխները՝ Ռուսաստանի հետ եղբայրության խորացում, միաժամանակ ազգային, քրիստոնեական դիմագծի պահպանություն և առավել ընդգծում:
Ի դեպ, սա թերևս առաջին դեպքն է հայ քաղաքական պատմության մեջ, երբ քաղաքական բևեռ ձևավորող ուժը նման հստակ սահմաններ է գծում՝ փորձելով ոչ թե հնարավորինս շատ ուժեր տեղավորել իր ՛՛ծիրին՛՛ մեջ, այլ սահմանափակել մուտքը քաղաքական ու գաղափարական չափանիշներով:
Արտակ Ավետիսյան
1
«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»
2
По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сел...
3
Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппози...
4
Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст»
5
«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»



