Իտալիայում ժայթքել է Էթնա հրաբուխը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ОБЩЕСТВОՍիցիլիայի արևելյան ափերին Էթնա հրաբխի նոր ժայթքումներ են ֆիքսել Իտալիայի գեոֆիզիկայի ու հրաբխագիտություն ազգային ինստիտուտի մասնագետները, գրում է ՌԻԱ Նովոստին։ Գիտնականների տվյալների համաձայն՝ ակտիվության հերթական ուժեղացումը սկսվել է տեղի ժամանակով ժամը 16։10-ին և ուղեկցվել է լավայի ու հրաբխային մոխրի ժայթքումներով, ինչն առաջացրել է հսկայական ամպ, որը շուրջ մեկ կիլոմետր վեր է խոյացել խառնարանի վրա։ Ժայթքումը գրանցվել է հրաբխի հարավարևելյան լանջին, որի երկայնքով շիկացած լավայի հոսքերն իջել են մինչև ծովի մակարդակից մոտ երկու հազար մետր բարձրության վրա: Ստրոմբոլյան տիպի ժայթքումին բնորոշ են ոչ ուժեղ պայթյուններ, այսպես կոչված, հրաբխային «ռումբերի» ու բավականին խոշոր չափերի հասնող շիկացած խարամների կտորների արտանետումներ: Քարի այս կտորներն ընկել են հրաբխի մոտակայքում գտնվող մի քանի բնակավայրերի, մասնավորապես `Նիկոլոզի, Պեդարայի, Մասկալուցիայի և Տրեակաստանի վրա: «Քարե անձրևը» որոշակի նյութական վնաս է հասցրել, սակայն զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Մանրամասները՝ տեսանյութում:



