Մինչ տանտիկինը, տեղեկանալով կատարվածի մասին, կվերադառնար, Մասիսի ոստիկանների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ տուն մտած տղամարդը բացեց դուռը և բերման ենթարկվեց Վաղարշապատի բաժին։ Վանաձորում բնակվող 38-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործով նախաքննություն է կատարվում։
Մասիսի ոստիկանները բնակարանագողին բռնեցին դեպքի վայրում. նա ձերբակալվել է
ОБЩЕСТВОՓետրվարի 13-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Մասիսի Նոր թաղամասի 9-րդ շենքի բնակարաններից մեկը մի տղամարդ է մտել գողություն անելու։ Օպերատիվ խմբերը մեկնեցին հիշյալ թաղամաս ու նախ շրջափակեցին շենքը։ Շուտով Մասիսի ոստիկանները պարզեցին, որ միայնակ բնակվող տանտիկինն աշխատավայրում է։ Բնակարանի դռան փականի մեջ, ներսի կողմից, բանալի կար։ Ոստիկանները նաև տանը շարժ զգացին։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
4
Административный суд признал бездействие полиции незаконным
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



