HBO-ում մեկնաբանել են «Հարի Փոթեր» ֆիլմաշարի մոտիվներով սերիալի ստեղծման մասին լուրերը
КУЛЬТУРАHBO-ի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը մեկնաբանել է մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի մասին սերիալի ստեղծման մասին լուրերը, հաղորդում է ScreenRant պորտալը:
Բլոյսը նշել է, որ այս պահին նախագծի ուղղությամբ դեռևս ոչ մի կոնկրետ աշխատանք չի տարվում, նույնիսկ սցենարիստները չեն ընտրվել:
«Ես դա նույնիսկ սաղմնային վիճակ չէի անվանի, դեռևս ոչինչ մշակված չէ։ Բայց ես կարծում եմ՝ արդար կլինի ասել, որ «Գահերի խաղ»-ը և «Հարի Փոթեր»-ն առաջնահերթ են»,-ասել է Բլոյսը:
«Հարի Փոթեր» ֆիլմաշարի մոտիվներով սերիալի ստեղծման մասին լուրերը շրջանառվում են հունվարի վերջից։ Այնուհանդերձ, HBO-ի և Warner Bros-ի ներկայացուցիչները հերքել էին լուրերը։
Հարի Փոթերի արկածների մասին պատմող վիպաշարի վերջին էկրանավորումը թողարկվել է 2011 թվականին։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



