Զինվորների անունով փոխանցված գումարների որոշ մասը հափշտակել է․ ոստիկանությունում բողոքներ են ստացվել
ОБЩЕСТВОՊատերազմից հետո վիրավոր զինվորներին ֆինանսական աջակցություն ցուցաբերած Արաքսյա Հովհաննիսյանի վերաբերյալ ոստիկանությունում բողոքներ են ստացվել առ այն, որ վերջինս հերոսների անունով սփյուռքից փոխանցված գումարների որոշ մասը հափշտակել է։
«Նշված բովանդակությամբ՝ քաղաքացուց դիմում ստացվել է ոստիկանության Մալաթիայի բաժնում, այս պահին հետաքննություն է կատարվում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Բանն այն է, որ փետրվարի 5-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ իր որդին պատերազմի օրերին վիրավորում է ստացել և գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ էլ նախկին ամուսնու բարեկամներն անօրինական նկարում են երեխային, կայքերում տարածում՝ դրա դիմաց վաստակելով գումար: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ իրենց դիմած քաղաքացու ծանոթ Ա. Հովհաննիսյանը զինվորին օգնություն ցուցաբերելու պատրվակով սոցիալական ցանցում հայտարարություն տարածելու միջոցով հափշտակել է գումարներ: Ոստիկանության ծառայողի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ HzorHayastan.am կայքի օգտատերը հունվարի 7-ին համացանցում հայտարարություն է զետեղել Արման Խանվելյանի լուսանկարով և հրապարակել է հաշվեհամար՝ գումարների հավաքագրման նպատակով:
Նշենք, որ Արաքսյա Հովհաննիսյանը հերքել է, որ խարդախություններ է կատարել՝ նշելով, որ իր անվան հետ ինչ որ մարդիկ խաղում են: Սակայն վիրավոր զինվորների ծնողները համացանցում շարունակում են տեղեկություններ տարածել, որ օրինակ 150,000 ռուբլու փոխարեն ստացել են 150․000 դրամ։
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



