Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Այդ որոշումը կայացրեցի երկար մտածելուց հետո միայն, ինչից հետո պետք է չփոշմանեի. Յուրի Իգիթխանյանը՝ առաջիկա ծրագրերի եւ ընտանիքի մասին

ЛАЙФ


Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Յուրի Իգիթխանյանը, ում կերտած կերպարների տեսակները գրեթե միշտ կապված են եղել իր սլավոնական արտաքինի հետ: Նոր առաջարկներից հրաժարվելու պատճառների, առաջիկա ծրագրերի եւ ընտանիքի մասին է մեզ հետ զրույցում պատմել դերասանը:

Յուրի, հեռուստադիտողը պարբերաբար Ձեզ տեսնում էր սերիալներում, տարբերնախագծերում, բայց վերջին շրջանում կարծես այդ առումով պասիվություն եքցուցաբերում, հետաքրքիր է՝ ի՞նչն է պատճառը:

- Ես այս ամենը չէի կոչի պասիվություն: Վերջին նախագիծը «Տնփեսա» սիթքոմն էր, որից հետո մի քանի առաջարկներ ստացել, բայց մերժել եմ դրանք, քանի որ կրկին ինձ առաջարկում էին մարմնավորել ռուս մաֆիոզների, փաստաբանների, բժիշկների կերպարներ, ինչն ինձ համար անհետաքրքիր է արդեն: Պրոդյուսերները ինձ նորից ուզում էին վերադարձնել այն կետին, որով սկսել եմ իմ կարիերան, ինչը ես չէի ուզում: Միաժամանակ, նկարահանվեցի երկու գեղարվեստական նախագծերում. առաջարկներ հաճախ եմ ստանում, տեսնենք, թե ինչպես կլինի:

Այս շրջանում ի՞նչ զբաղվածություն ունեք, որքանով տեղյակ եմ այս պահին որեւէթատրոնի աշխատակից չեք: Գուցե ծրագրե՞ր կան առաջիկայի համար:

- Այո, թատրոններից ոչ մեկում չկամ ներկա պահին: Ռեպերտուարային թատրոնը ինձ նման անհանգիստ դերասանի համար խնդիրներ առաջացնող մի վայր է: Այսինքն՝ այն ամեն ինչով, որով ես զբաղվում եմ եւ վաստակում եմ, ու փառք Աստծո, ճակատս պարզ կարողանում եմ ընտանիքս լավ ապահովել, անհամատեղելի էր թատրոն հասկացության հետ: Բայց եթե խոսեմ թատրոնի մասին, իմ կյանքում, իհարկե, այդ տեղը բաց է, գուցե շուտով կներկայացնեմ մի թատերական նախագիծ, ուր կներկայանամ ոչ միայն որպես դերասան, այլեւ պրոդյուսեր:

 Յուրի, երկար տարիներ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկականթատրոնի դերասան էիք, չե՞ք զղջում, որ դուրս եկաք:

- Այո, ուղիղ 9 տարի աշխատեցի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ու այս թատրոնին շնորհակալ եմ ամեն ինչի համար: Ոչ, չեմ զղջում, ես ապրում եմ ապագայով, ոչ թե անցյալով: Այդ որոշումը կայացրեցի երկար մտածելուց հետո միայն, ինչից հետո, բնականաբար, պետք է չփոշմանեի:

Ըստ Ձեզ ի՞նչն է պակասում այսօրվա հայկական թատրոնին եւ հեռուստատեսությանը:

- Թատրոնին պակասում է ժամանակակից մտածելակերպը. մենեջմենթ, պրոդյուսինգ, էքշն, ռեժիսուրա, լավ նկարիչներ… այսինքն՝ 21-րդ դար: Իսկ հեռուստատեսությանը պակասում է երեւի ամեն ինչ, մասնավորապես երեւի գումարներ է պակասում:

Դուք նկարահնավել եք առաջին սիթքոմներից մեկում՝ «Տնփեսայում», իսկ այսօր գրեթեբոլոր հեռուստաընկերությունները սիթքոմներ ունեն: Ի՞նչ եք կարծում, սիթքոմայինբազմազանությունը որակի վրա ազդո՞ւմ է:

- Սիթքոմային ժանրում իմ առաջին փորձն էր «Տնփեսան»: Ինձ շատ դուր եկավ այդ ժանրում աշխատելը: Այն, որ այսօր շատացել են սիթքոմները, կարծում եմ, պետք է իր լավ անդրադարձը ունենա որակի վրա, քանի որ մրցակցությունից կարող են լավ գործեր ստեղծվել. հույս ունենանք:

Յուրի, գիտեմ, որ Ձեր կինը եւս դերասանուհի է, հետաքրքիր է՝ որո՞նք են դերասաններիընտանիքի առավելություններն ու թերությունները:

- Այո, կինս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Սարգսյանն է: Այս հարցի պատասխանը իր մեջ մեր պատմության մի մասն է ներառում. տարիներ առաջ ես ու կինս մեր միության առաջին իսկ օրվանից պայմանավորվեցինք, որ մեր տանը չի քննարկվելու աշխատանքի մասին թեմաները, այդ թվում թատրոնը, մենք հենց այդպես էլ վարվում ենք մինչ օրս: Իհարկե, որպես ամուսիններ հետաքրքրվում ենք, թե օրինակ ինչպե՞ս անցավ փորձը կամ ներկայացումը, ես փորձում եմ խորհուրդներ տալ նրան, կինս՝ ինձ, բայց դրանով ամեն ինչ ավարտվում է. յուրաքանչյուր ինտրիգ մնում է դրսում:

Ձեր որդին ասես Ձեր պատճենը լինի, բնավորությամբ ե՞ւս նմանություններ ունեք: Միփոքր կպատմե՞ք նրանից:

- Որդուս մասին կարող եմ ժամերով խոսել, որովհետեւ մեր ընտանիքում ամեն ինչ պտտվում է նրա շուրջ: Ապրում ու շնչում ենք նրանով եւ նրա համար, իհարկե, առանց երես տալու: Այո, նա իմ պատճենը ասես լինի, նույնիսկ, երբ նոր էր ծնվել, հիվանդանոցում բժիշկները ինձ տեսնելիս ասում էին՝ «Վայ օրիգինալը եկավ, քսերոքսին տեսնելու»: Հիմա արդեն նմանվում է եւ տիկնոջս, եւ տատիկին, եւ քեռիին: Բնավորության գծերով էլ եւ ինձ է նման, եւ Անուշին: Այս շրջանում սպասում ենք նրա ատամներին. ուրախանում ամեն ատամին, ամեն խոսքին, ժեստին եւ միմիկային:

Մոտենում է Ամանորը, որդու հետ Ձմեռ պապին արդեն նամակ գրե՞լ եք:

- Դե քանի որ որդիս այն տարիքում չէ, որ Ձմեռ պապին նամակ գրի, ուստի Ձմեռ պապին ինքն է իրեն է նամակներ գրում, պատասխանում ու կատարում խնդրանքները: Իհարկե, արդեն գիտենք ինչ նվերներ են լինելու, մանավանդ, որ որդիս իր կյանքի 2-րդ Ամանորը կդիմավորի այն երկրում, որի քաղաքացին է հանդիսանում, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունում: Մենք էլ նախապես շնորհավորում ենք բոլորին՝ առաջիկա տոների կապակցությամբ եւ մաղթում ամենայն բարիք ու խաղաղություն:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյա

При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%