Խոշոր ավտովթար-հրդեհ Տավուշի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Opel-ը. Volkswagen-ը վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ
ОБЩЕСТВОshamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 27կմ հատվածում, Այրում գյուղի վարչական տարածքում, բախվել են 29-ամյա Ռուբեն Ստեփանյանի վարած Opel-Astra մակնիշի 35 TO 596 համարանիշի եւ 21-ամյա Կարեն Ղարագյոզյանի վարած «Volkswagen Vento» մակնիշի 33 PՍ 857 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից առաջացել է հրդեհ, ինչի հետեւանքով Կ. Ղարագյոզյանի ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Վթարի հետեւանքով վարորդներն ու Opel-ի ուղեւոր՝ 29-ամյա Ալիկ Աբովյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց առողջական վիճակը բավարար է:
Ավելին` http://shamshyan.com/hy/article/2015/12/12/72740/



