Թուրք զինվորականները Սեւ ծովում փորձարկել են մեծ հեռահարության հականավային հրթիռ
МЕЖДУНАРОДНОЕԹուրք զինվորականները Սեւ ծովում փորձարկել են մեծ հեռահարության հականավային Atmaca հրթիռը, հայտնում է TRT-ն:
Roketsan ընկերության արտադրած հրթիռի գործողության հեռավորությունը ավելի քան 200 կմ է: Փորձարկումներն անցկացվել են Սեւ ծովում Սինոպի շրջանում՝ Ստամբուլից շուրջ 600 կմ արեւելք: Արձակվելով TCG Kınalıada ռազմածովային կորվետից՝ հրթիռը թիրախը հաջողությամբ ոչնչացրել է, Twitter-ում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահական վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը:
Atmaca-ն բարձրճշգրտության հարվածային հականավային մեծ հեռահարության հրթիռ է, որը կարող է ինտեգրվել պարեկային մոտորանավերին, ֆրեգատներին եւ կորվետներին: Սպասվում է, որ այն կփոխարինի ԱՄՆ-ում արտադրված Harpoon-ին, փոխանցում է TRT-ն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



