Պղնձի արժեքը նվազում է
ЭКОНОМИКАՀինգշաբթի պղնձի գինը նվազում է, դինամիկան պատճառաբանվում է ավելի վաղ աճից հետո շտկմամբ, ինչպես նաեւ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի ամրապնդմամբ, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,44 տոկոսով՝ հասնելով ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) մինչեւ 3,547 դոլարի: Չորեքշաբթի պղինձը թանկացել էր 1,2 տոկոսով:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով աճել էր 0,84 տոկոսով, մինչեւ 7842,5 դոլար, ալյումինի մեկ տոննայի արժեքը՝ 0,05 տոկոսով, մինչեւ 1973,5 դոլար, ցինկի մեկ տոննայի արժեքը՝ 1,77 տոկոսով, մինչեւ 2615 դոլար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



