Ոստիկանապետը հանրաքվեի հետ կապված աշխատանքները բարեխղճորեն կատարելու համար խրախուսել է ԱՎՎ աշխատակիցներին
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Անուբաղ Համբարյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին փոխանցել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի շնորհակալական խոսքը` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներում ճշգրտումներ իրականացնելու, հնարավոր անճշտությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքները բարձր պատասխանատվությամ բ և բարեխղճորեն կատարելու համար:
Ընթերցվել է ՀՀ ոստիկանության պետի հրամանը` Ոստիկանության անձնագրային և վիզաներ վարչության մի խումբ ծառայողների խրախուսելու վերաբերյալ: Ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը շնորհավորել է խրախուսված ծառայողներին և հանդիսավոր կերպով նրանց հանձնել ոստիկանության պետի հրամանով տրված պարգևները:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի հրամանը` անձնագրային և վիզաների վարչության մի խումբ ծառայողների խրախուսելու մասին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առաջիկա անելիքներին առնչող հարցեր:



