Ադրբեջանի նավթադոլարային քաղաքականությունը սրտխառնոց է առաջացրել միջազգային հանրության մոտ
ОБЩЕСТВОԱդրբեջանի իշխանությունը փորձում է սեփական երկրում մարդու իրավունքների խախտումները, ավտորիտար վարչակարգի ոտնահարումները միջազգային հանրության մոտ արդարացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: Սակայն Ադրբեջանի այդ քայլերը դատապարտված են տապալման, և ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ժողովրդավարության մասին զեկույցի քննարկումը հերթական ապացույցն է:
Խոսելով զեկույցի մասին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Ադրբեջանի նավթադոլարային քաղաքականությունն արդեն սկսում է սրտխառնոց առաջացնել միջազգային հանրության մոտ:
«Օրեցօր վատթարացող, ազատ անկման մեջ գտնվող Ադրբեջանի միջազգային վարկանիշը փորձում են միջազգային հարթակներում փրկել ԼՂ հիմնախնդրի առկայությամբ: Դրա վառ օրինակը ԵԽԽՎ բանաձևն էր, բայց Ադրբեջանը ձախողվեց: Ակնհայտ է, որ ադրբեջանական նավթադոլաների օգտագործումը սրտխառնոց է սկսել առաջացնել, և մի շարք պատկան մարմիններ իրենց քննադատությունն ու անհամաձայնությունն են հայտնում այս մոտեցմանը: Ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային վիրտուալ աշխահից վերադառնա իրական աշխարհ և իրական իրավիճակին մոտ լինի: Դա օգտակար կլինի հենց Ադրբեջանին, որ միջազգային հանրությունից մեկուսացման մեջ չհայտնվի»,- խորհուրդ է տվել Էդվարդ Նալբանդյանը:



