Ереван, 23.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Կառավարությունը փոշիացրել է 300 մլն ԱՄՆ դոլար․ Կառլեն Խաչատրյան. «168 ժամ»

АНАЛИТИКА

«Երևանի պետական համալսարանի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ահազանգում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում պետության արտաքին պարտքի բաղադրիչներից միայն Կառավարության պարտքն ավելացել է 650 միլիարդ դրամով, իսկ իշխանափոխությունից մինչ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 915 միլիարդ դրամով։ Այս թվերը հիշելը շատ կարևոր է, որովհետև ժամանակին ներկա իշխանությունները քննադատում էին նախկիններին արտաքին պարտքն ավելացնելու համար, սակայն փաստացի 2020 թվականի ընթացքում այդքան միլիարդ դրամով պարտք է կուտակվել, և մտահոգիչն այստեղ հենց ոչ թե կուտակված պարտքի չափն է, այլ այդ պատքի կառավարումն ու փողը ծախսելու տարբերակը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդադառնալով Կառավարության վարած տնտեսական քաղաքականությանն ու դրա տնտեսական հետևանքներին, ասաց Կառլեն Խաչատրյանը։

«2021 թվականի պետական բյուջեով 195 միլիարդ դրամ են հատկացրել պետական պարտքի սպասարկման համար, իսկ օրինակ՝ Պաշտպանության նախարարությանը հատկացրել են 300 միլիարդ դրամ. ստացվում է՝ բանակին հատկացված գումարի 70 տոկոսի չափով մենք պետք է պարտք սպասարկենք, իսկ եթե վերցրած պարտքն այս իշխանությունը ճիշտ տնօրինած լիներ, ներդրումներ արած լիներ ենթակառուցվածքների մեջ, պատկերն այլ կլիներ։ Սրան գումարած՝ իշխանությունը էական նվազեցել է կապիտալ ծախսերը, ընթացիկ ծախսերն է ավելացրել, ու արդյունքում ստացվել է, որ հավելյալ հարկային մուտքեր չենք ունեցել, բայց պետք է պարտք սպասարկենք»,- ասաց Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ այս Կառավարությունը հիմա պարտք է վերցնում նաև նախկինում վերցրած պարտքերի տոկոսները մարելու համար։

Տնտեսագետի հավաստմամբ, թեև կորոնավիրուսն ու պատերազմը Հայաստանի տնտեսության վրա ունեցել են խիստ բացասական ազդեցություն, սակայն որպեսզի պարզենք, թե, օրինակ, կորոնավիրուսն ի՞նչ հետևանք է թողել տնտեսության վրա, նախ պետք է պարզել, թե ի՞նչ է արել այս Կառավարությունը նույն այդ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար։

«Մեկ՝ միանվագ գումարներ էին տալիս, մեկ՝ կոմունալ վճարները վճարելու համար փող բաժանում։ Կառավարությունը 20-ից ավելի միջոցառում է գործարկել և տնտեսություն ներարկել 300 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք տնտեսության մեջ որևէ խնդիր չեն լուծել, այդ գումարը, բառիս բուն իմաստով, փոշիացվել է, որովհետև Կառավարությունը պատկերացում չի ունեցել՝ ինչ խնդիր պետք է լուծի, ինչ է՝ կարծում էր, որ ընտանիքը 68 հազար դրամով կարողանալու է իր գնողունակությունը մեծացնե՞լ։ Նշեմ, որ Կառավարությունը մինչև կորոնավիրուսն արդեն 270 միլիարդ դրամի պարտք էր կուտակել»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այդքան արտաքին պարտք կուտակել են այն դեպքում, երբ նախորդ իշխանություններից ստացել էր մեքենաների ներկրման արտոնությամբ պայմանավորված հարկային հսկայական մուտքեր։

«Այս պարտքը կուտակելու պատճառն այն է, որ Կառավարությունը ոչ միայն կարողություն չունի ինչ-որ բան փոխելու, այլ նաև ցանկություն. ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված պաշտոնական վիճակագրությանը, ըստ որի՝ կանխատեսվել է 7 տոկոս ՀՆԱ-ի անկում, Կառլեն Խաչատրյանը նկատեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող էր՝ 11 ամսով մենք ունենայինք 7.2 տոկոս ՀՆԱ-ի անկում, իսկ 12 ամսվա կտրվածքով՝ 7 տոկոս։

«Պարզ տնտեսական հաշվարկը սա է ցույց տալիս, որ նման բան հնարավոր չէ, փոխարենը՝ չկա տնտեսական հաշվարկ, թե այդքան թմբկահարված ճանապարհների ապաշրջափակումն ի՞նչ հետևանք է ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Որպեսզի ասենք, որ մեր տնտեսությունը շահելու է, պետք է հաշվարկ ունենանք, թե մեկ կգ բեռ տեղափոխելը որքան է նստելու մեզ վրա, և այն համեմատենք Վրաստանով իրականացվող բեռնափոխադրման ծախսերի հետ։ Ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ փորձագետ նման հաշվարկ չի կատարել, հետևաբար՝ մոլորություն է, թե ճանապարհների ապաշրջափակումից տնտեսությունն աճելու է։ Մենք չենք կարող խոսել նաև ճանապարհների տված տնտեսական էֆեկտի մասին, որովհետև այդ ճանապարհների անվտանգության բաղադրիչը ևս հարցականի տակ է դրված, հետևաբար՝ աբսուրդային է, օրինակ, Հանրային հեռուստաընկերությամբ հնչեցված թիվը, թե մենք Փոթիով բեռնափոխադրումների վրա տարեկան ծախսում ենք 15 միլիարդ. այդ թիվն աբսուրդ է նրանով, որ տրանսպորտային ծախսերը շատ ավելին լինեն, քան մեր ՀՆԱ-ն է, հնարավոր չէ, իսկ 15 միլիարդը շատ ավելին է, քան ՀՆԱ-ն, հետևաբար՝ նման թվերի հնչեցումը մանիպուլյացիա է, որի նպատակն է՝ կրած խայտառակ կորուստներն իբրև թե կոմպենսացնել տնտեսական էֆեկտով։ Նման բան պարզապես չի կարող լինել։ Ուղղակի չգիտեմ՝ ի՞նչ որակում տամ այն մարդկանց, որոնք փորձում են այս տեսակ զգայական հարցերի վրա խաղալով՝ քաղաքական դիվիդենտներ հավաքել»,- ասաց Խաչատրյանը։

«Փոխարենը՝ կա վտանգ, որ թուրքական և ադրբեջանական արտադրանքն էքսպանսիայի կարող է ենթարկել հայկականը՝ հատկապես, որ չկա պետական քաղաքականություն, իսկ տնտեսվարողների մոտ կա բացասական սպասում։ Կառավարության կողմից հիմա իրականացվող սոցիալական ծրագրերի հետ կապված էլ ունեմ մտահոգություն, որ դրանք արժանանալու են կորոնավիրուսի հետևանքները մեղմող ծրագրերի ճակատագրին և 150 միլիարդ դրամի փոշիացմանը, իսկ նման վիճակում էլ անիրատեսական է դառնում Կառավարության կանխատեսումը 3.1 տոկոս տնտեսական աճ ունենալու վերաբերյալ»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ գուցե 3.1 տոկոս տնտեսական աճից էլ ավելիին կարողանանք հասնել, սակայն ոչ այս կադրերով ու վարվող տնտեսական քաղաքականությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам