Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Երբվանի՞ց է մարդկությունը բրինձ մշակում, ինչպե՞ս է այն գունավորվում․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բրնձի մշակումը առաջին անգամ սկսել են իրականացնել դեռ հին ժամանակներում: Որոշ գիտնականների կարծիքով, Չինաստանը պետք է համարել այդ բույսի հայրենիքը: Մեկ այլ վարկածի համաձայն, այն առաջինը մշակել են Արևել յան Հնդկաստանում: Բայց շատ հավանական է, որ գյուղատնտեսության արշալույսին Հնդկաստանում, Չինաստանում և Հնդկաչինում միաժամանակ են սկսել բրինձ աճեցնել: Այնուամենայնիվ, որ երկիրն էլ լինի առաջինը, փաստ է այն, որ դեռ յոթ հազար տարի առաջ բրինձն արդեն մշակվել է որպես հացահատիկային մշակաբույս ողջ Հարավ-արևել յան Ասիայում: Վայրի բրինձը ամենուր աճում է ճահճոտ գետերի ափերին՝ սկսած ժամանակակից Բիրմայից մինչև Չինաստանի Յանցզի գետի ավազան ընկած տարածքում: Ատամնավոր քարե դանակների օգնությամբ հին մարդիկ կտրել են բույսի ցողունը և փայտերով յուրաքանչյուր վայրի հասկից կորզել մի քանի հատիկ:

Ժամանակի ընթացքում նրանք սովորել են ավելացնել բրնձի բերքը՝ բույսերը աճեցնելով հատուկ պատրաստված հողերում: Սկզբում դա եղել է շատ աշխատատար և քրտնաջան աշխատանք. յուրաքանչյուր սածիլ նախ պետք էր փորել-հանել առանց արմատները վնասելու, իսկ հետո ցանել նոր հողում և անընդհատ ջրել մինչև բրնձի հասունացումը: Բայց ժամանակի հետ այդ ամբողջ գործընթացը ավելի է հեշտացել: Մոտ 2,5 հազար տարի առաջ բրինձը, որը հին հույն գիտնական Ստրաբոնի «Աշխարհագրություն» աշխատության մեջ կոչվում էր «մարգարիտ հատիկ», հասել է Կենտրոնական Ասիա, Պարսկաստան, Միջագետք և Սիրիա: Մեր թվարկության 7-8-րդ դարերում արաբ նվաճողները գյուղատնտեսական այդ մշակաբույսը հասցրել են Իսպանիա և Իտալիա, որտեղից էլ այն մտել է Բալկաններ արդեն 15-րդ դարի կեսերին, և որից հետո միայն մեր ժամանակներում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հարավային Ֆրանսիա և Հունգարիա:

15-16-րդ դարերի աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում եվրոպացի նավաստիները բրինձը տարել են Ամերիկա, որտեղ առաջին անգամ այն ցանել են 1685 թվականին Հարավային Կարոլինայում, հետո բրնձի արտադրության առաջատար նահանգ է դարձել Հյուսիսային Ամերիկայի Լուիզիանա նահանգը, որտեղից էլ այդ մշակաբույսը տարածվել է Տեխասի և Արկանզասի դաշտերում: Միջնադարում բրինձը հասել է նաև Ռուսաստան, որտեղ մինչև 19-րդ դարը այն հայտնի է եղել սարացինյան հատիկ կամ սարացինյան ցորեն անվամբ: «Հացահատիկային» երկրներում բրինձը սովորաբար ասոցացվում է սպիտակ գույնի հետ: Մինչդեռ այն լինում է նաև սև, մանուշակագույն, շագանակագույն, դեղին և զանազան այլ գույների: Ավելին, բրինձը երբեմն միտումնավոր են «ներկում»: Օրինակ՝ Չինաստանում դա արվում է հենց արմատից. այն ցանում են հատուկ որոշակի բորբոսասնկերով հարուստ հողերում, որոնք էլ առաջացնում են բրինձի հատիկների ինտենսիվ կարմիր գունավորում: Դրանից հետո այդ բրինձը չորացնում են, աղում և օգտագործում տարբեր ուտեստներ, առաջին հերթին՝ ձկնային ուտեստները գունավորելու համար:

Վիետնամում, կարմիրից բացի, տարածված է սև բրինձը, որը համարվում է «արյունը սնուցող երկարակեցության հատիկ»: Բրինձը ցորենից հետո աշխարհում երկրորդ հացահատիկային մշակաբույսն է արտերի և համաշխարհային արտադրության ծավալների առումով: Եվ չնայած այն այժմ մշակվում է աշխարհի հարյուրից ավելի երկրներում, սակայն Արևել յան, Հարավ-արևել յան և Հարավային Ասիայի երկրները շարունակում են մնալ բրնձի աճեցման հիմնական կենտրոններ։ Իսկ այդ երկրների բնակիչների համար բրինձը հիմնական կերակուրն է, բազում ուտեստների պատրաստման հիմքը և արտահանման հիմնական ապրանքներից մեկը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА