Իսպանիայում ձերբակալել են երիտասարդներին ԻՊ-ի կազմում հավաքագրող տղամարդուն
МЕЖДУНАРОДНОЕԻսպանիայի քաղաքացիական գվարդիան դեկտեմբերի 12-ին ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է անչափահասներին ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության շարքերը հավաքագրելու մեջ: Վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը:
Ոստիկանության հատուկ գործողություններն իրականացվել են Սեուտա քաղաքում: Իրավապահների խոսքով՝ Իսպանիայի 34-ամյա քաղաքացին երիտասարդների մոտ քարոզել է ԻՊ-ի գաղափարախոսությունը, ինչպես նաև խոստացել աջակցել նրանց Սիրիայի ռազմական գոտիներ հասնելու հարցում:
Փարիզի ահաբեկչությունից հետո Իսպանիայում ահաբեկչական գործուենությանը մասնակցության մեղադրանքով ձերբակալվել է 10 մարդ, իսկ ողջ 2015 թվականին՝ 100 մարդ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



