Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է անպայման տրվեն դատարանում»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

44-օրյա պատերազմի ավարտից և կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հասարակությունն ունի մի շարք հարցեր, որոնց պատասխանները չի կարողանում ստանալ։ Պայքար էր ընթանում հանուն հաղթանակի, բայց ունեցանք ցավալի պարտություն, զոհեր, հայրենիքի կորուստ, ունեզուրկ քաղաքացիներ, անհասկանալի սահմանագծում, անվտանգության զգացողության կորուստ։ Վերջին օրերին ամենահաճախ տրվող հարցերն են՝ «եղե՞լ է արդյոք դավաճանություն», «ինչո՞ւ հասանք նրան, որ նման խայտառակ համաձայնագիր ստորագրվեց» և այլն։ Այս և մի շարք այլ հարցերին պատասխան ստանալուն է ուղղված Գեղամ Նազարյանի «Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնությունը։

Դրա հայտարարության մեջ նշվում է, որ սա մի կողմից լինելու է փաստահավաք խումբ, մյուս կողմից՝ հարթակ, որտեղ ի մի կբերվեն հանրությանը հուզող հարցերի շուրջ հանրային տեսակետներն ու գնահատականները։ Ընդգծվում է՝ աշխատանքներ են իրականացվելու շահառու տարբեր խմբերի հետ, այդ թվում՝ զինվորների, զինվորականների, զոհված և անհետ կորած զինվորների ծնողների ու հարազատների հետ: Նախաձեռնությունն արդեն իսկ առաջ է քաշել մեկ տասնյակից ավելի հարց, որոնց պատասխաններն ակնկալում է ստանալ համակարգված աշխատանքի արդյունքում, հարցեր, որոնք վերաբերում են ինչպես պատերազմի ընթացքին, այնպես էլ դրան նախորդած քաղաքական իրողություններին: Նազարյանը նշում է՝ այս նախաձեռնությունն իր գաղափարն է։ «Նպատակն այն է, որ դրա շուրջ համախմբվեն բոլոր նրանք, ովքեր ասելիք ունեն։

Դա դառնում է ոչ միայն փաստահավաք խումբ, այլև հարթակ, որտեղ կներկայացվեն խնդիրներ, կբարձրացվեն հարցեր, կառաջարկվեն լուծումներ։ Նախաձեռնությունը սկսել ենք սկզբնական մտադրությունից, մի քանի օր է, ինչ հայտարարել ենք դրա մեկնարկի մասին: Այն բավականին ընդգրկուն է լինելու, որովհետև արձագանքները սպասվածից ավելի շատ եղան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գեղամ Նազարյանը։ Պատերազմական գործողությունների ավարտից հետո երևի թե չկա գեթ մեկ օր, երբ չստանանք տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունեցել մարտի դաշտում, դիվանագիտական և քաղաքական ճակատում։ Ցավալի, բայց ճշմարտացի բացահայտումները հաջորդում են մեկը մյուսին։ Այս նախաձեռնությունը, որը վերածվելու է փաստահավաք խմբի, իր ուսումնասիրությունների արդյունքում ևս առաջ է բերելու հարցեր, հնչելու են պատասխաններ։ Նազարյանն ընդգծում է՝ այս նախաձեռնության նպատակը բացահայտումներ անելն է։

«Դժվար թե հասարակությունն ավելի մեծ շոկ ապրի, քան մենք ունեցանք։ Ուղղակի սա անհրաժեշտ է, որ մենք առաջ շարժվենք առկա հարցերին պատասխանելով, մեղավորներին օրենքի սահմաններում պատժելով, որովհետև առանց դրա հասարակությունը չի կարող զարգանալ։ Բոլոր լուրջ հասարակություններն այսպիսի մեծ աղետից, այսպիսի ողբերգությունից հետո ունեցել են դատավարություններ և նոր շարժվել են առաջ։ Առանց դրա հնարավոր չէ։ Մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի եղել, չենք կարող ձևացնել, թե եղել է պատահականություն, և անցնենք առաջ։ Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է անպայման տրվեն դատարանում»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ ակնկալում է, որ կստանան բոլոր հարցերի պատասխանները, հակառակ դեպքում նման նախաձեռնություն չէին էլ սկսի։

«Կա վստահություն, որ վաղ թե ուշ մեր երկրում նորմալ իշխանություն կձևավորվի, իսկ իրավապահ համակարգն էլ իր հերթին կզբաղվի այս գործերով։Այդ դեպքում մեր հավաքած նյութերը սիրով կտրամադրենք համակարգին, որ իրենց գործն ավելի հեշտանա, իսկ գործընթացն էլ՝ արագանա։ Պետական մակարդակով շատ հարցերի պատասխաններ կստանանք իշխանափոխությունից հետո, իսկ քաղաքացիական նախաձեռնությամբ հնարավոր է դրանք ստանալ շատ ավելի շուտ և կստանանք։ Մարդիկ չեն ուզում լռել, մարդիկ ուզում են խոսել, պատմել և լսել ճշմարտությունը»,-եզրափակում է Գեղամ Նազարյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА