96 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Սիսելի Թայսոնը
КУЛЬТУРА96 տարեկանում կյանքից հեռացել է հոլիվուդյան դերասանուհի Սիսելի Թայսոնը, որը հայտնի էր ֆիլմերում ուժեղ աֆրոամերիկուհիների կերտած իր կերպարներով, հայտնում է BBC լրատվականը: Դերասանուհու մահվան պատճառը չի նշվել:
Նախկինում նորաձևության մոդել Սիսլեը Թայսոնը եղել է առաջին սևամորթ կինը, որը գլխավոր դեր է ստացել 1960-ականների East Side/ West Side հեռուստադրամայում: Նա արժանացել է երկու «Էմմի» արձանիկի՝ 1974 թվականի «Միսս Ջեյն Փիթմանի ինքնակենսագրությունը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:
Դերասանուհին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից արժանացել է Ազատություն նախագահական մեդալի, որը հանձնելու ժամանակ Օբաման շեշտել է, որ բացի դերասանական ձեռքբերումներից, նա նաև գծել է պատմության ընթացքը:
Դերասանուհու մահվան կապակցությամբ նախկին նախագահը գրառում է կատարել՝ հարգանիք տուրք մատուցել տաղանդաշատ դերասանուհու հիշտակին:
Երեքշաբթի օրը լույս է տեսել դերասանուհու ինքնակենսագրությունը՝ «Պարզապես այնպես, ինչպես ես եմ» վերնագրով:




















































