Շավարշ Կարապետյանի անունով մոլորակ է անվանակոչվել
КУЛЬТУРАՀայ սուզալողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի դուստրը՝ Զառա Կարապետյանն, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Կիրառական աստղագիտության ինստիտուտում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում տրվել է հավաստագիր, որով Շավարշ Կարապետյանի անունով անվանակոչվել է մոլորակ, ըստ Միջազգային աստղագիտական միության 1986 թվականի սեպտեմբերի 18-ի՝ մոլորակների անվանակոչման կոմիտեի որոշման։ Փոքր մոլորակների կատալոգում մոլորակը գտնվում է #3027 համարի ներքո եւ կրում է «Շավարշ» անունը։
Հիշեցնենք, որ Շավարշ Կարապետյանը 1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
5
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение



