Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Իրական վտանգը, որին բախվում է ժամանակակից Թուրքիան, կրոնը չէ, այլ ուլտրաազգայնականությունը

АНАЛИТИКА

Իրական վտանգը, որին բախվում է ժամանակակից Թուրքիան, ոչ թե կրոնական ծայրահեղականությունն է, այլ ուլտրաազգայնականությունը: Մինչ մյուս ժողովուրդները քանդում են ռասիստներին նվիրված իրենց հուշարձանները, Թուրքիան շարունակում է հարգանքի տուրք մատուցել նրանց, BESA Center-ի իր հոդվածում գրում է Էֆրատ Ավիվը։

2020-ի նոյեմբերին Ստամբուլի քաղաքապետարանը, որը գլխավորում էր Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), Ստամբուլի զբոսայգին անվանակոչել է Հուսեյն Նիհալ Ացիզի (1905-1975) անունով, ով բացահայտ ռասիստ եւ հակասեմական է եղել, Թուրքիայում նացիստների ամենահայտնի կողմնակիցը եւ Թուրքիայի քաղաքական մտքի պատմության ամենավիճահարույց դեմքերից մեկը: Հայտը ներկայացվել է թուրքական մեկ այլ ընդդիմադիր կուսակցության՝ The Good Party-ի անդամների կողմից: Այգին գտնվում է Ստամբուլի Մալթեպե շրջանի Քյոյչի թաղամասում, որտեղ Ացիզն անցկացրել է իր կյանքի մեծ մասը:

Ացիզը նույնականացվում է նաեւ որպես պանթուրքիստ եւ պանթուրանիստ: Նա համարում էր, որ թուրք ազգը բաղկացած է թուրքական ռասայի ներկայացուցիչներից: Այսպիսով, հրեաները թուրքական ազգի մաս չեն կազմում, որքան էլ երկար նրանք ապրեն նրա տարածքում: Նրա խոսքով՝ Ստամբուլից եկած հրեան երբեք չի կարող թուրք լինել, բայց հեռավոր ղրղըզը ըստ սահմանման թուրք է, քանի որ նրա երակներով թուրքական արյուն է հոսում: Ացիզը մի քանի հոդված է գրել, որոնցում մեղադրել է հրեաներին անզուսպ ագահության եւ ազգային անհանդուժողականության մեջ, ինչպես նաեւ նրանում, որ նրանք միաժամանակ կոմունիստներ եւ կոսմոպոլիտներ են: 1933-ի նոյեմբերին նա գրել է, որ «Գերմանիան առաջին երկիրն էր, որը լուծեց հրեական խնդիրը»: 1944-ին նա գրել է, որ հրեաները «բոլոր ժողովուրդների գաղտնի թշնամին են»:

Թուրքիայում Ացիզը, ինչպես միշտ, դեռ շատ երկրպագուներ ունի: Քանի որ թուրքական ազգայնականությունը գնալով ներծծվում է իսլամով եւ նեոօսմանիզմով, Ացիզի «մաքուր ազգայնականությունը» կամ «էթնիկ ազգայնականությունը», ինչպես ասել են նրա որոշ կողմնակիցները, գրավում է շատ թուրքերի: Բայց The Good Party-ի երիտասարդները Ացիզին ընկալում են նաեւ որպես Էրդողանի եւ այլ ազգայնական իսլամիստ քաղաքական գործիչների, հատկապես «Ազգայնական շարժում» կուսակցության աշխարհիկ-ազգայնական ընդդիմության խորհրդանիշ:

Կրոնի եւ կրոնական կյանքի զարգացմանը նետված հայացքը շատ հստակ պատկեր է տալիս Թուրքիայի մասին: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Իմամ Հաթիպի դպրոցների (պետական իմամներ պատրաստելու համար մասնագիտական ուսումնարաններ) շրջանավարտների 73%-ը կրկին չէր սովորի այդ հաստատություններում, եթե ընտրության իրավունք տրվեր: Հարցվածների միայն 38%-ն է նշել, որ իր կամքով է որոշել հաճախել Իմամ Հաթիպի դպրոցներ, իսկ 51%-ը նշել է, որ ընտրությունը կատարել է իր ընտանիքի խնդրանքով: 15-29 տարեկան մարդիկ իրենց անվանել են ավելի քիչ «կրոնական պահպանողական», քան ավագ սերունդը, եւ պակաս կրոնական, քան նույն տարիքային խումբը մեկ տասնամյակ առաջ:

Չնայած բարեպաշտ թուրքերի սերունդ ձեւավորելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության ջանքերին՝ երկրի երիտասարդությունը կարծես երես է թեքում կրոնից: Մի երկրում, որտեղ 82 միլիոն բնակչության մոտ կեսը 30 տարեկանից երիտասարդ է, նույնիսկ փոքր փոփոխությունները կարող են դրամատիկ ազդեցություն ունենալ Թուրքիայի քաղաքականության եւ հասարակության վրա:

Իրական վտանգը, որին բախվում է ժամանակակից Թուրքիան, կրոնը չէ, այլ ազգայնականությունը կամ ուլտրաազգայնականությունը։

Ժամանակակից Թուրքիայում ուլտրաազգայնական եւ ռասիստական միտումները շատ տարածված են: Այն դեպքում, երբ մյուս երկրները քանդում են ռասիստների արձանները, Թուրքիան շարունակում է պատվի արժանացնել նրանց:

Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»