Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 21:30-ի սահմաններում Սևանի և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Mitsubishi և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ–փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Փրկարարները ճանապարհային ոստիկանների հետ շրջել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



