Ֆեն. սարք, որը օգնում է գլուխը չմտցնել վառարանի մեջ. «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» օրաթերթը գրում է
Վարսահարդարիչների՝ ֆեների պատմությունն սկսվել է 20-րդ դարի սկզբից: 1900 թվականին, շնորհիվ դորտմունդյան «Սանիտաս» ընկերության (Գերմանիա), ավելի ճիշտ՝ դրա դիզայներական բյուրոյի, աշխարհը իմացել է նոր գյուտի՝ առա ջին վարսահարդարի չի մասին : Առաջին այդ ֆենն իր կառուցվածքով ավելի շատ նման է եղել մեծ պահածոյի, որի մի կողմից եղել է փայտե բռնակ, իսկ մյուս կողմից՝ կցված պողպատե խողովակ: Նայելով սարքին՝ կարելի էր մտածել, որ դա որոշակիորեն դեֆորմացված ցնցուղ է: Սարքի ներսում տեղադրված ներքին այրման շարժիչը տաքացնում էր պողպատե պարույրը, և արդյունքում առաջացած տաք օդը դուրս էր մղվում պողպատե խողովակի միջոցով:
Մազերը չորացնելիս ֆենը պետք է պահվեր մազերից մոտավորապես բացված ձեռքի հեռավորության վրա, քանի որ առավել սերտ շփման դեպքում մազերն ակամա կարող էին վառվել, քանի որ փչվող օդի ջերմաստիճանը հասել է մինչև 90 աստիճանի ըստ Ցելսիուսի: Մազի չորացման սարքի քաշը եղել է երկու կիլոգրամ: «Ֆեն» անվան ծագման պատմությունը բավականին պարզ է. սարքն իր անունը ստացել է չոր ու տաք քամու անունից, որը լեռներից փչում է դեպի հովիտ: Բայց եղել են նաև վարսահարդարիչի անվան այլ վարկածներ, որոնք տրվել են մազերի չորացման համար նախատեսված սարքի այլ մոդելներին («Զեփյուռ», «Լորելեյա» և այլն), բայց այդ բո լոր անուն ն ե րից մի ա յ ն «ֆենն» է արմատավորվել: Գերմաներենի բացատրական բառարանում սկսած 1930-ականներից «ֆեն» բառն ունեցել է ե ր կու իմաստ` քա մի և կեն ց ա ղ ա յ ի ն սարք: Դորտմունդի գյուտարարների ստեղծած այդ առաջին ֆենը արժեցել է 39 մարկ, որը այդ օրերին համարվում էր մեծ կարողություն, մինչդեռ ամենաշքեղ վարսավիրանոց այցելելու համար բավական է եղել երկու մարկը:
Այնուամենայնիվ, չնայած այդքան բարձր գնին, ֆեների փորձնական առաջին խմբաքանակը (2,5 հազար հատ) սպառվել է մի քանի շաբաթվա ընթացքում: Այդ առաջին ֆենն անգամ իր կառուցվածքի անկատարությամբ կարող էր մազերը չորացնել ընդամենը 5-10 րոպեում, և այն ժամանակվա կանանց համար, երբ գրեթե բոլորը երկար մազեր ունեին, դրանց լվացումը և չորացումը հրատապ խնդիր էր: Ավելի վաղ, նույնիսկ նախքան առաջին ֆենի հայտնվելը, կանայք գլխի էին ընկել չորացնել իրենց մազերը՝ օգտագործելով հատուկ վառարաններ, որոնց վերևում ընդարձակվող խողովակ է եղել: Եղել են անգամ տիկնայք, որոնք չեն վախեցել թաց գլուխը մտցնել վառարանի մեջ կամ բաց կրակով չորացնել մազերը: Եվ պարզվել է, որ ֆենը շատ հարմար գործիք է: Ժամանակի ընթացքում այդ սարքը դարձել է ավելի թեթև ու փոքր, բայց միևնույն ժամանակ ՝ ավելի հզոր և գործառնական:
Կամո Խաչիկյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































