«Պուտինը շփումներ չունի ո՛չ Թրամփի, ո՛չ էլ Բայդենի հետ». Պեսկով
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ շփումներ չունի ո՛չ ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի, ո՛չ էլ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։
«Ո'չ, դեռ ոչ մի շփում նախատեսված չէ։ Ըստ էության, դրանք կարող են տեղի ունենալ, բայց առայժմ նախագահի օրակարգում սահմանված ինչ-որ շփումներ չկան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը մտադիր չէ հրաժեշտ տալ Թրամփին։
Անդրադառնալով Բայդենի նոր թիմի հետ Պուտինի շփման մասին հարցին, Պեսկովը պատասխանել է, որ Բայդենի հետ նույնպես շփումներ չկան։
«Միացյալ Նահանգներում զբաղված են իրենց ներքին խնդիրներով»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



