COVID-19-ի առաջին հիվանդը, որը կարող էր վարակի տարածման մասին կարևոր տեղեկություներ հաղորդել, արդեն մեկ տարի է՝ անհետացել է
ОБЩЕСТВОՉինաստանի Ուհան քաղաքից ականավոր գիտնական Խուան Յանլինը, որը, շատերի կարծիքով, աշխարհում COVID-19-ի առաջին հիվանդն է, արդեն մեկ տարի է՝ անհետացել է, գրում է Jerusalem Post-ը։
Ըստ տարբեր հաղորդագրությունների՝ նա աշխարհում առաջին մարդն է եղել, որը 2019-ի վերջին կորոնավիրուսի ախտանշաններ է ունեցել։
Վարակաբանի անհետացման պատճառների մասին բազմաթիվ վարկածներ են ի հայտ եկել։
Վարկածներից մեկի համաձայն՝ հետազոտական կենտրոնը, որտեղ նա աշխատել է, կապված է համաճարակի բռնկման հետ, քանի որ փորձի ժամանակ վիրուսը կարող էր տարածվել լաբորատորիայից։ Այնուամենայնիվ, Չինաստանի կառավարությունը արագ է գործել՝ վերացնելով բոլոր վկայությունները, որոնք կարող էին առնչվել այս վարկածի կամ գիտնականի անձի հետ։
Իսկ վարակաբանության հետազոտական կենտրոնը, որտեղ նա աշխատում էր, հերքել է, որ Խուան Յանլինը COVID-19-ով առաջին հիվանդն է եղել։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ Չինաստանի կառավարությունը գիտնականին կա՛մ սպանել է, կա՛մ էլ գերության մեջ է պահում, որպեսզի թաքցնի այն փաստը, որ համաճարակի տարածման համար մեղավոր է հենց վարակաբանության հետազոտական կենտրոնը։
Վերջին մի քանի օրերին Չինաստանի վրա ուժեղացել է գիտնականի գտնվելու վայրի և կորոնավիրուսի սկզբնաղբյուրի բացահայտման վերաբերյալ միջազգային ճնշումը։



