«Ժողովուրդ». ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը փորձեր Է անում շրջանառվող հակահայկական փաստաթղթերը «չեզոքացնելու» ելքեր գտնել
ПОЛИТИКА«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն այս օրերին կրկին փորձեր Է անում նշված ատյանում շրջանառվող հակահայկական փաստաթղթերը «չեզոքացնելու» ելքեր գտնել։ Մեզ լուրեր հասան, որ Սերժ Սարգսյանը պատվիրակության ղեկավարությանը հանձնարարել Է մինչև ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանն ամեն ինչ անել, որպեսզի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները «չեղյալ» համարվեն։
Ուստի ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անձամբ զրուցում Է պատվիրակության անդամների հետ, նրանց հետ պայմանավորվում Է, թե ԵԽԽՎ պատգամավորներից ում հետ ով պետք Է առանձնազրույց ունենա։ ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն այս առնչությամբ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում երեկ ասաց. «Անկախ հանձնարարականից կամ ոչ հանձնարարականից՝ դա եղել Է մեր պատվիրակության գործելաոճը, պարզապես հիմա այդ ամենն արվում է ավելի ինտենսիվ հիմա պետք է ավելի ինտենսիվ շփվենք»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



