Գանձագողերն ավերել են հուշարձանի տարածքը, փորել և շրջել են գերեզմանաքարերը (ֆոտո)
ФОТО«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապան Ռաֆիկ Մուրադյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
Մարզի՝ Նավուր համայնքի (գտնվում է գյուղից 5 կմ հս-ամ, Նավուր-Իջևան ճանապարհից ձախ) միջնադարյան գերեզմանոցի տարածքում գանձախուզության, գանձագողության նպատակով անհայտ անձը կամ անձինք ավերել են հուշարձանի տարածքը, փորել այն, շրջել գերեզմանաքարերը։
Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



