Ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել․ պայթեցման աշխատանքներ են տարվում․ Արցախի ԱԻՊԾ
ОБЩЕСТВОԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների շրջանակներում, պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Նշենք, որ գործընթացը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին: Ուստի խնդրում ենք ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



