Թուրքիան հայտնել է Արցախում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանից և Թուրքիայից ժամանած 60 զինծառայողներ ծառայելու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համատեղ դիտորդական կենտրոնում, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Որոշվել է հրադադարի ռեժիմի դիտարկման կենտրոնի գտնվելու վայրը։ Այն Ադրբեջանի Աղդամի շրջանն է: Շինարարությունը սկսվել է: Առաջին փուլում այնտեղ կծառայեն 60 թուրք և ռուս զինծառայողներ: Մեր զինվորականներն արդեն սկսել են այնտեղ մեկնել», - հայտնել է Չավուշօղլուն Sabah թերթին: Նա ավելացրել է, որ դա կլինի փոքր դիտարան՝ չնայած անհրաժեշտության դեպքում այն կարող է ընդլայնվել: «Եթե հետագայում անհրաժեշտություն առաջանա, մենք համաձայնության կգանք Ադրբեջանի հետ և միշտ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք», - հավելել է թուրք նախարարը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



