Ucom-ում «լուրջ կրճատումների» մասին լուրը աբսուրդային է և իրականության հետ որևէ աղերս չունի
ОБЩЕСТВОԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ
Հարգելի՛ գործընկերներ,
Մամուլում տարածված Ucom-ում իբր «լուրջ կրճատումների» մասին լուրին ի պատասխան հայտնում ենք, որ այն, մեղմ ասած, աբսուրդային է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ Ucom ընկերության 2021 թվականի ռազմավարական զարգացման պլանը հաջողությամբ իրականացնելուն և կատարողական ցուցանիշների նախատեսված մակարդակին հասնելուն զուգընթաց, աշխատակազմը կընդլայնվի։
Հրապարակված ասեկոսեների աղբյուրի և դրա ձգտումների մասին տեղեկացված ենք և նախընտրում ենք մնալ Ucom ընկերության բիզնես նպատակների և դրանց հասնելու մեջ՝ պրոֆեսիոնալիզմի սահմաններում։
Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ Ucom ընկերությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտելու համար ընկերության մամլո ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմով կապի պաշտոնական միջոցներով և հանրահայտ բոլոր հարթակներով։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



