1 օրում ԼՂ է վերադարձել 146 մարդ. ՌԴ ՊՆ
ОБЩЕСТВОՌուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 146 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել 48 հազար 840 մարդ»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և 23 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



