Ինդոնեզիական ինքնաթիռի կործանման վայրում մարմինների մասեր են հայտնաբերվել
МЕЖДУНАРОДНОЕԻնդոնեզիական Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում ոստիկանությունը մարմինների մասեր է հայտնաբերել: Բացի այդ, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մոտակայքում ծովում հայտնաբերվել են ենթադրաբար զոհված ուղեւորներին պատկանող իրեր: Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի ոստիկանության ներկայացուցիչը, հաղորդում է DW-ը:
Նրա խոսքով՝ մարմինների մասերի նույնականացման աշխատանքներ են սկսվել: Boeing 737-500 ինքնաթիռը, որը Ջակարտայից Բորնեո էր մեկնում, կորցրել է դիսպետչերների հետ կապը թռիչքից 4 րոպե անց: Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարի խոսքով՝ ինքնաթռիում գտնվել են անձնակազմի 12 անդամ եւ 50 ուղեւոր, այդ թվում 10 երեխա:
Sriwijaya Air ընկերության ղեկավարի խոսքով՝ ինքնաթիռը լավ վիճակում էր:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



