Լենինգրադի մարզում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է ընկել, երեք մարդ զոհվել է
ОБЩЕСТВОԼենինգրադի մարզում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է ընկել, երեք մարդ զոհվել է: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարությունում, վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինքնաթիռը բարձրացել է Լոմոնոսովի շրջանի «Գոստիլիցա» օդակայանից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ-ի Մի-8 ինքնաթիռ: Առողջապահության մարզային կոմիտեն հայտնել է, որ վթարի հետեւանքով երեք մարդ է զոհվել: ԶԼՄ-ներում ու Telegram-ալիքներում նաեւ հայտնում են, որ երեխա է տուժել, բայց այս տեղեկությունը չի հաստատվել, հավելել է կոմիտեն:
ԱԻՆ մարզային վարչության տվյալներով՝ զոհերը եղել են երկու տղամարդ եւ մեկ կին:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



