5 միլիարդը մեծ գումար է ստրուկ դառնալու համար. Մհեր Մկրտչյան
БЛОГ«1996-ին Մոսկվայում նշանակվեցի «Ինտելեքտ» բանկի գլխավոր դիլեր: Ստանում էի ամիսը 1`500 դոլար աշխատավարձ, բայց վաճառում էի օրը 12 միլիոն դոլար cash»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
«Մեկ շաբաթ անց հայտնվեցին ընկեր բրոկերներ առաջարկով` մի 2 կոպեկ ավելի էժան վաճառել նրանց քեշը ու ստանալ օտկատ: Հաշվեցի` մոտ 24 000 դոլար շաբաթական: Հրաժարվեցի: Հիմա՞ր եմ: Ոչ: Որովհետև այդ վարկյանից ես կդառնայի նրանց ստրուկը:
Հետագայում չծախված դիլերի րեպուտացիան բացեց իմ առաջ շատ կարևոր դռներ` մարդիկ վստահում էին իմ տված խոսքին և հարգում ինձ` «դուռս քացով» չէին բացում:
Ինչու՞ պատմեցի այս պատմությունը` 5 միլիարդը մեծ գումար է ստրուկ դառնալու համար»,- գրել է Մկրտչյանը:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



