Ереван, 11.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Եթե Շուշին ամսի 5-ին են վերցրել, հայրս ի՞նչ գործ ուներ ամսի 7-ին Շուշիում. ՊԲ հրամանատարի զոհված տեղակալի դուստր

ОБЩЕСТВО

Past.am

Սեպտեմբերի 27-ի առավոտյան տիկին Ինեսսան վերջին անգամ աշխատանքի ճանապարհեց ամուսնուն՝ Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Հովհաննես Ավագյանին: Րոպեներ անց Ստեփանակերտում  լսվեցին ռմբակոծության ձայներ:

 

«Ինձ թվաց ամպերի գոռգոռոցն ա, աչքերս բացեցի, մայրս ասաց՝ արագ հագնվեք, պատերազմ է, իջնենք նկուղ: Հայրս հենց այդ վայրկյանին զանգեց, հարցրեց, թե ինչ ենք անում, մայրս ասաց, որ պատրաստվում ենք իջնել նկուղ, ասաց՝  ճիշտ եք անում ու անջատեց հեռախոսը»,-  NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հովհանես Ավագյանի դուստրը՝ Նելլին:

 

Մեկ օր նկուղում մնալուց հետո, այդպես էլ կապի դուրս չգալով ամուսնու հետ, տիկին Ինեսսան երեք դուստրերի հետ որոշել է տեղափոխվել Երեւան, որպեսզի ամուսինը զորքի մասին մտածելուց բացի անհանգստության այլ պատճառ չունենա:

 

«Մենք եկել ենք Երեւան, հինգ օր իր հետ  կապ չունեիք, բայց երբ հետաքրքրվում էինք իր մասին, իմանում էինք, որ իր բժիշկ ընկերներից օգնություն է խնդրել, կանչել, որ գնան զինվորներին բուժեն, փրկեն: Վերջապես հինգերրորդ օրը զանգեց, որ ասի՝ ամեն ինչ լավ է: Իր հեռախոսազանգերը ընդամենը վայրկյաններ էին տեւում:  Մեզ ոչ մի բան չէր ասում, մայրս, որ հարցնում էր, ճի՞ շտ է, որ հաղթում ենք, ոնց որ թե լավ է վիճակներս, հայրս քմծիծաղ էր տալիս, թե հաղթում ենք, բա ինչ»,- պատմեց Նելլին:

 

 

Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալը, ով դստեր խոսքով, պետք է ծառայությունն անցկացներ հրամանատարական բունկերում, պատերազմի առաջին իսկ օրից եղել է թեժ կետերում՝  զորքի հետ միասին:

 

«Զորքն անգամ չգիտեր, որ հայրս փոխնախարար է: Փոշոտ վիճակում, հագուստը՝ կեղտոտ, ինչ-որ խոսակցության ժամանակ կամավորներից մեկն ասել է, թե հայրս  խելացի է, պետք է իրեն լսեն, մեջներից մի զինվորական նկատել է՝ նա փոխնախարար է, բոլորը զարմացել են, որ փոխնախարարն իրենց հետ կռիվ է տալիս»,- պատմեց Նելլին՝ հավելելով, որ պատերազմի առաջին օրերին հայրն ու մոտ 30 հոգի շրջափակման մեջ են ընկել եւ հոր ջանքերով բոլորը ողջ եւ առողջ դուրս են եկել շրջափակումից:

 

Հովհաննես Ավագյանի հետ կապի դուրս գալն ընտանիքի համար երջանկություն էր: Օրերով նրանից լուր չէին ունենում: Տիկին Ինեսսան ամուսնու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 7-ին՝ նրա մահվանից ժամեր առաջ:

 

«Մայրս բորբոքված ասել է, թե 40 օր է՝ քուն ու դադար չունի, նորմալ չի սնվում, չի կարողանո՞ւմ մի քանի օրով գա՝ հանգստանա, էդքան մարդիկ եկել են հերոսների ու ու այլ կոչումներ ստացել, հայրս ասել է՝ բերա՞նս ես բացել տալիս: Հիմա կողքից, երբ նայում եմ, այնպիսի մարդիկ են հերոսի կոչում ստացել, ընդ որում՝ կոչումն ստացել ու հետ է եկել Երեւան: Կան հերոսի կոչում ստացած մարդիկ, ում գունդն ամբողջովին վարի է գնացել, հասկանո՞ւմ եք, անհամեմատելի է հորս ու էդ «հերոսների» արածը: Հիմա ես հասկանում եմ, որ հերոսի կոչում ստանալու համար պիտի ծանոթ ունենաս, իսկ մենք էդ ծանոթը չունեինք: Ես բան չունեմ ասելու, զինվորները բոլորն էլ հերոսություն են արել, բայց նրանք, որ էդքան կրակել են, տանկեր վերացրել, ու դրա համար իրենց հերոսի կոչում են տվել, դա նրանց պարտականությունն էր, իսկ հայրս պետք է բունկերից դուրս չգար, կենտրոնանար իր գործի վրա ու իրեն հերոսի կոչում չեն տալիս, դա է վիրավորականը»,- ասաց նա:

 

Նելլին հաջորդիվ թվարկում է բոլոր այն բուհերը, որտեղ հայրը ուսում է ստացել, նախ սկսում է  Տնտեսագիտական  համալսարանից, որի «Ֆինանսներ եւ վարկեր» բաժինը հայրը կարմիր դիպլոմով է ավարտել: Զինվորական ծառայության  նկատմամբ ունեցած սերը, այնուամենայնիվ, անտարբեր չի թողնում Հովհաննես Ավագյանին  եւ նա ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ապա զիվորական ծառայության անցնում  Թալիշում, Մատաղիսում, Ստեփանակերտում: Ռազմական կրթությունը Հովհաննես Ավագյանը շարունակել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում եւ այն ավարտել  կարմիր դիպլոմով, ապա վերադարձել Երեւան ու ծառայության անցել Վանաձորում, Վարդենիսում, Բերդում, Գորիսում: Այսքանով Հովհաննես Ավագյանը չի սահմանափակվել, ուսման հաջորդ դպրոցը Ռուսաստանի ԶՈՒ-երի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան  էր, որը կրկին ոսկե մեդալով է ավարտել:

 

 

«Հետո եկանք Երեւան, բայց հորս ոչ մի աշխատանք չէին տալիս, երեք ամիս անց առաջարկեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի  տեղակալի պաշտոնը: Մոտ 8 ամիս այդտեղ աշխատելուց հետո հայրս  ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանից առաջարկ ստացավ լինել իր առաջին տեղակալը»,- պատմեց Նելլին ու հավելեց, որ ընտանիքն  այդքան էլ կողմ չի եղել կրկին Արցախ տեղափոխվելուն, բայց հոր ցանկությանը չեն ընդդիմացել։

 

«Հայրս ձգտում էր, որ գեներալ դառնար: Էդ առաջարկը, երբ եղավ, ինքը միանգամից ընդունեց, որովհետեւ էստեղ իրեն ճիշտ չէին գնահատել, ու մենք գնացինք Արցախ: Հայրս Արցախ գնաց մաքսիմալ իր գիտելիքն ու ներուժը բանակաշինության մեջ ներդնելու համար»,- ասաց նա:

 

Հովհաննես Ավագյանը հրաման է ստացել, որ պետք է Շուշի գնա, որտեղ էլ մեկ օր անց զոհվել է:

 

«Նոյեմբերի 6-ին ինքը Շուշի է բարձրացել, իրեն ասել են, որ վիրավորներ կան, պետք է իջեցնել, հայրս չի մերժել, բայց զարմացել է, թե ի՞նքն է վիրավոր իջեցնողը, դրա համար կան հատուկ մարմիններ, բայց գնացել է, օգնել, փրկել: Ինձ պատմել են, որ հայրս այդ օրը Շուշիում է մնացել, հետո իջել են, բայց նորից ասել, որ պիտի բարձրանան, վարորդն ասել է, թե Շուշին վերցրած է, ինչի՞ ենք գնում, էդտեղ նաեւ տասնյակից ավելի ոստիկանների էին արդեն սպանել, հայրս իմացել է այդ ամենի մասին, բայց ասել է՝ ինձ հրաման է տրված, ու ես պիտի հրամանը կատարեմ, էդպես բարձրացել է ու դեպքը տեղի է ունեցել: Հետո Արայիկ Հարությունյանի ելույթը լսեցինք, ասում է, որ ամսի 5-ից  Շուշին վերցրած էր, մենք գժվել ենք, եթե ամսի 5-ին Շուշին վերցրել են, հայրս ի՞նչ գործ ուներ, որ ամսի 7-ին գնացել է Շուշի»,- արցունքն աչքերին ասում է Նելլին ու հարց տալիս՝ եթե ոչ հայրը, ապա ո՞վ է արժանի հերոսի կոչմանը:

 

«Գիտե՞ք, ես կարծում եմ, որ հայրս արժանի է նաեւ Հայաստանի ազգային հերոսի կոչման, բայց քանի որ նա Արցախում էր ծառայում, գոնե պետք է Արցախի հերոսի կոչում տային: Իմ պայքարն այն է, որ հորս ըստ արժանվույն գնահատեն: Ամբողջ Հայաստանում իր նման կրթված սպա չկար: Ինքն ամբողջ պատերազմի խելքն էր: Մի սպա էր եկել, մեզ պատմում էր, որ հայրս ամեն ինչը  հաշվարկով էր անում: Մի անգամ ասել է՝ գնանք հաց ուտենք, սպան պատասխանել է, բայց պարոն հրամանատար, կկրակեն, վտանգավոր է, հայրս ասել է՝ չեն կրակի, գնանք հաց ուտենք, մի քիչ հանգստանանք, գնացել են, հաց կերել, ու հայրս ասել է՝ այ հիմա կկրակեն ու կրակը սկսվել է: Իր խելքի շնորհիվ է, որ 42 օր ողջ ու առողջ են մնացել:  Ինքը շատ խելացի էր, ուղղակի իրեն վերջում հրաման չպիտի տային, ինքն էլ պատասխանատու մարդ, հրամանը  կատարել է»,- ասաց Նելլին:

 

Ավագյանների ընտանիքը նամակ է ուղարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որպեսզի Հովհաննես Ավագյանին  Արցախի հերոսի կոչում տան: Ըստ Նելլիի, նախագահը բացել է նամակը, կարդացել, ու ասել՝ բոլորն են հերոս, ուրեմն պետք է բոլորին այդ կոչումը տանք:

 

«Մենք սպասում ենք, որ իրավիճակը մի քիչ հանդարտվի, գնանք Արայիկ Հարությունյանի ու մնացյալի աչքերին նայենք, որ տեսնենք՝ ի՞նչ են ասելու մեր երեսին: Արայիկ Հարությունյանին միայն նրա համար եմ մեղադրում, որ ինքը ոնց կարող է չգնահատել հորս արածը, եթե ինքը չի Արցախի հերոս, էլ ո՞վ է էդ բարձր կոչմանն արժանի: Իսկ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին պետք է հարցնել, թե ինչի՞  է իմ հորը հրաման տվել, որ գնա Շուշի»,- ասաց Նելլին:

 

Հովհաննես Ավագյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, նոյեմբերի 14-ին: Դստեր խոսքով, նրան վերջին հրաժեշտ տալու եկել էին  միայն ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Արցախի նախագահի կողմից Ավագյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

 

 

 

 

 

 

 

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG