Սիգի պաշարների ավելացման դեպքում որսի արգելքը կհանվի
ОБЩЕСТВОՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը ձկների և խեցգետնի պաշարների վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացրել, որի արդյունքներով ձկնային պաշարների տվյալներն այս տարի ավելի հուսադրող են: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
«Սևանա լճում հիմնական արժեքավոր ձկնատեսակը` սիգը, պաշարների ավելացման միտում ունի: Ճիշտ է, պաշարներն այնքան չեն, որ խոսենք արդյունագործական որսի մասին, բայց ծավալների աճի միտում կա: Այս տարի սիգի քանակը հասել է 400-450 տոննայի՝ նախկին 10-20 տոննայի փոխարեն»,- ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշները միայն արդյունագործական պաշարն է, ինչի մեջ չեն մտնում այս տարի ծնված մանրաձկները:
Նրա խոսքով՝ սիգ ձկան պաշարները պետք է գերզանցեն 1000 տոննան, որպեսզի հանվի ձուկ որսալու արգելքն ու խիստ հսկողությունը, հնարավոր լինի ձուկն օգտագործել արդյունաբերական նպատակներով:
Անդրադառնալով իշխան ձկան պաշարներին՝ Գաբրիելյանը նշեց, որ ձկան քանակը քիչ է, վերջին տարիներին հասնում է 1-2 տոննայի՝ չնայած նրան, որ Սևանա լիճ լցվեց իշխանի մանրաձուկ: Նա նշեց, որ վերջին տենդերով ձեռք բերված մանրաձուկը հնարավոր է Սևանի իշխանի մանրաձուկ չլինի, այլ լինի որևէ ձկան հիբրիդ:
«Սևանա լճում ուսումնասիրությունների ժամանակ, երբ հնարավորություն կար ստուգելու որոշ ձկների, մենք գտնում էինք նաև հիբրիդային տեսակներ»,- ասաց նա:
Սևանի էնդեմիկ արդյունագործական ձկնատեսակները` կողակը և բեղլուն, մասնագետի խոսքով, վերջին տարիներին անտեսվել են, նրանց պահպանման ու պաշարների ավելացման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվում:
«Նրանց պոպուլյացիայի վերականգնումն ավելի երկարատև ու դժվար է քան իշխանինն ու սիգինը: Եթե վերականգնման համար սիգին բավական է 8-9, իսկ իշխանին 10 տարի, ապա կողակին պետք 20-25 տարի»,- նշեց պորֆեսորը:
Խոսելով խեցգետնի պաշարներից՝ Գաբրիելյանն ասաց, որ իրենց ուսումնասիրություների համաձայն՝ Սևանում կա մոտ 1000 տոննա խեցգետին: Հայաստան են ներմուծվել նոր որսագործիքներ, որոնք որսում են խեցգետնի ողջ պոպուլյացիան, իրականացնում են ոչ սելեկտիվ որս, ինչը կարող է բերել խեցգետնի պաշարների խզման:
Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N2459-161 գրությունը՝ նոյեմբերի 4-ինընդունվել է ՀՀ բնապահպանության նախարարի «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին»թիվ 320-Ա հրամանÕ ¨: Հրամանով նախատեսված է իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրություննապահովելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2016 թվականի հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը ժամանակավորապեսդադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:



