Շիրակի փրկարարական վարչությունում պատրաստ են ձմեռային անակնկալներին
ОБЩЕСТВОՀանրապետության հյուսիսային մարզերից Շիրակը պատրաստ է ձմեռային անակնկալներին: Մարզի փրկարարական վարչությունում վստահեցնում են` տեղումնառատ օրերին տարհանման խնդիր չի առաջանա:
Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին մարզի ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացնող ընկերությունները չեն թերանում և նորմալ իրականացնում են իրենց գործառույթը, իսկ բքի ու սաստիկ տեղումների ժամանակ մեքենաների արգելափակման դեպքում, փրկարարական վարչությունը գործի կդնի հատուկ կահավորված մեքենաները՝ «ԿՈՒՆԳԵՐ»-ը, որոնք այս պահին գտնվում են Մարալիկի, Ախուրյանի և Ամասիայի տարածքում: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:
«Մարզի ճանապարհների ձեռային սպասարկումն իրականցնող կազմակերպություններն ամբողջովին պատրաստ են. ձնաբքերի ժամանակ ճանապարհների մաքրման աշխատաքները հենց այս կազամկերպությունների վրա է դրված, ընդհանուր առմամբ, վերջին տարիներին հատկապես հանրապետական նշանակության ավտոճանապարհները այս ընկերությունների աշխատանքի շնորհիվ բաց և անցանելի են եղել, ինչ մնում է փրկարարներին՝ մարզում կա 3 «ԿՈՒՆԳ», որոնք ապահովված են հատուկ սրահներով, որտեղ արգելափակված մեքենաներից մարդկանց կարելի է ապահով ու տաք պայմաններում տեղափոխել: Այս մեքե նաները տեղակայված են հիմնականում խնդիր ունեցող Բավրա, Ջաջուռ և Լանջիկ ուղղություններով անցնող հատվածներում, իսկ անհրաժեշտության դեպքում տարհանումը կատարելու համար կուղարկվի նաև փրկարարական կամ հրշեջ մեքենա»,-նշեց Մարատ Սարիբեկյանը:
Խոսելով նոր տեխնիկայի անհրաժեշտության մասին՝ մարզի փրկարարական վարչության պետը տեղեկացրեց, որ ճիշտ է` մարզն ունի տեխնիկա, սակայն, միևնույն է նոր տեխնիկայի կարիք միշտ է զգացվում:



