Ամանորի գիշերը ծնվել է Արցախում զոհված Արթուր Հովհաննիսյանի որդին
ОБЩЕСТВОԱմանորի գիշերը ծնվել է Արցախում զոհված Արթուր Հովհաննիսյանի որդին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
«Առավոտյան զանգ ստացա, որ էլի պիտի խառներ ուրախությունն ու հոգու ցավը .......
Գորիսում այս տարվա առաջին ծնունդը հերոս Արթուր Հովհաննիսյանի որդին է։ Արթուրի մարմինը դեկտեմբերի 30-ին էին հողին հանձնել։ Պատերազմի օրերին Արթուրը կնոջն ասել էր, եթե չգամ, տղայիս իմ անունով կկոչես։ Փոքրիկ Արթուրն այս գիշեր լույս աշխարհ է եկել՝ մայրիկի լարված վիճակից մի փոքր առողջական խնդիրներով, կտեղափոխեն Երևան։ Նորածին փոքրիկի տատիկն էր զանգել` հուզմունքն ու ուրախությունը կիսելու։ Փոքրիկ հրաշքին ու մայրիկին առողջություն, ուժ ու համբերություն։ Մնացած հարցերը կփորձենք կարգավորել»,- գրել է նա։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



