Արմեն Մուրադյանը հանձնարարել է քննարկել Արագածոտնի մարզի ԲԿ-ների խնդիրների լուծման ուղիները
ОБЩЕСТВОՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են Արագածոտնի մարզի առողջապահական խնդիրները: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ոլորտի պատասխանատուներն Արմեն Մուրադյանին ներկայացրել են մարզի առողջապահական հիմնական ցուցանիշները, բժշկական կազմակերպություններում բուժական և ֆինանսական առկա խնդիրները։
Նախարարը մանրամասն հետաքրքրվել է մարզի 4 հիվանդանոցներում` Աշտարակի, Ապարանի, Թալինի և Ծաղկահովտի բժշկական կենտրոններում, պետական ծրագրերի իրականացման ընթացքով, մատուցվող բժշկական ծառայությունների որակի ապահովման, ներհիվանդանոցային վարակների կանխման, ֆինանսական ռեսուրսների բաշխման իրավիճակով։ Քննարկման ընթացքում ներկայացվել են մարզի հիվանդանոցներում բժշական ծառայության որակի ապահովման, համաճարակաբանական հսկողության, սանիտարական վիճակի հետ առնչվող խնդիրներ։ Արմեն Մուրադյանը կարևորել է նաև ՀՀ առողջապահության նախարարությ ան 2015թ. մեկնարկած ծրագրերի արդյունավետ իրականացումը:
Մարզում առողջապահական ծախսերի օպտիմալացման, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման և առկա խնդիրների լուծման գործում կարևորվել են բժշկական կենտրոնների կառավարման կատարելագործման, գործուն մեխանիզմների կիրառման հարցերը:
Ամփոփելով աշխատանքային հանդիպումը` նախարարը մարզի առողջապահության պատասխանատուներին առաջարկել է ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության, Առողջապահական պետական տեսչության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կառույցների հետ տեղում մանրամասն քննարկել առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Միաժամանակ նախարարության նշված կառույցներին հանձնարարվել է ուժեղացնել մշտադիտարկումների ընթացքում ի հայտ եկած թերությունների ու բացթողումների վերացման նկատմամբ հսկողությունը։



