APT-ն ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցողների շարքին է դասել. Թաթոյան
ОБЩЕСТВОՈւրախ եմ տեղեկացնելու, որ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիան (APT, կենտրոնակայանը` ք. Ժնև)` հեղինակավոր միջազգային համաշխարհային կառույց, այս տարվա արդյունքներով COVID-19-ի պայմաններում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը փակ հաստատություններում` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ (NPM), աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցող հաստատությունների թվին է դասել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Շնորհակալություն եմ հայտնում Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) մեր գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար:
Շնորհավորում եմ մեր թիմին աշխատանքային այս արդյունքների համար, չնայած այս տարվա աշխատանքի ծանր պայմաններին ու մարտահրավերներին»,-գրել է նա:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



