Թուրք զինծառայողները ԼՂ-ում ՌԴ-ի հետ համատեղ դիտորդական կենտրոնում ծառայություն կսկսեն հունվարից. լրատվամիջոցներ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի զինված ուժերի զինծառայողները բրիգադային գեներալի հրամանատարությամբ մեկնել են Ադրբեջան: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին շաբաթ օրը հաղորդել էթուրքական NTV հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ նրանք հունվարից պետք է սկսեն ծառայել Ռուսաստանի Դաշնության հետ Լեռնային Ղարաբաղի համատեղ դիտորդական կենտրոնում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



