«Ծնվել ես, որ իմ մեջ ծնվի արևը». Ավետ Բարսեղյանի գրառումը՝ կնոջ ծննդյան և իրենց ամուսնության 5-ամյակի առթիվ
ЛАЙФՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել կնոջ՝ Անիի հետ՝ նրա ծննդյան և իրենց ամուսնության օրվա առթիվ:
«Սիրո տված բարևն ես ինձ: Ծնվել ես, որ իմ մեջ ծնվի արևը: Շնորհավոր ծնունդդ ու մեր ընտանիքի 5 տարեկանը, Անիս»,-գրել է նա:
Ավետի կինը՝ Անին, ևս գրառում է արել Ինստագրամի իր էջում:
«5 տարի միասին: Ինչքան գնում, այդքան ավելի շատ եմ քեզ սիրում: Երանի ինձ, որ ամեն օր արթնանալիս քեզ եմ տեսնում կողքիս, հավետ իմ Ավետ»,- գրել է Անին:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2015 թվականին Պրահայում: Նրանց դուստրը՝ Լուսեն, 4 տարեկան է:






1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



