Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի, Կալերի բնակիչները չեն օգտվի կորցրած տարածքներում հաշվառվածներին տրվող դրամական օգնությունից
ОБЩЕСТВОՔաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցրած տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ այդ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ, այս մասին տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
«Վերոնշյալ ծրագրով սահմանված դրամական աջակցության չափը կազմում է 300 հազար ՀՀ դրամ: Քաշաթաղի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները նույնչափ դրամական աջակցություն են ստանալու այլ ծրագրով, որն այս պահին վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնենք ծրագրից օգտվելու կարգի մասին»,- մասնավորապես նշված է նախարարության հաղորդագրությունում:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



