Մահացել է կինոռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը
КУЛЬТУРАՄահացել է կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ Ռուբեն Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում են Կինեմատոգրաֆիստների միությունից:
«Հանկարծամահ է եղել իր սիրելի աշխատավայրում՝ Թատրոնի և կինոյի պետական ինտիտուտում, որը Ռուբենի հնարավորությունն էր իր սիրելի երիտասարդությանը տալու այն, ինչ ինքն ուներ՝ գիտելիքներ, կենսափորձ, կյանքի դասեր, կինոյի դասեր, վարպետության դասեր…
Ռուբենն այն բացառիկ անհատներից էր, որ իրեն հատուկ լռությամբ դեպի մեծ կինո էր տանում այն երիտասարդներին, որոնք ընտրել էին կյանքի այդ ուղին ու կարիք ունեին հոգատար ձեռքի, ընկերոջ, ուսուցչի, գաղափարակցի, ոգևորողի»,- ասվում է Միության Ֆեյսբուքի գրառման մեջ:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
5
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение



