Ереван, 24.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայրերը որդիներին պետք են նախ հպարտանալու համար. Այսօր Արցախի հերոս Մենուան կդառնար 34 տարեկան

ОБЩЕСТВО

ԳԱՐԱՀԻՍԱՐԻ ԱՐԾԻՎԸ - 34

-Մեեեեն.... Մեն, սպասիր......դու խոստացար, որ միասին ենք հասնելու գագաթին.....սպասիիիր....

Մենուան ժպտալով քայլում էր ու շշնջում.

- Դու այդպես էլ չհասկացար, որ ես մեծացել եմ, մայր..... ուզում ես կողքովս քայլել, որ չսայթաքե՞մ.... էլ չեմ սայթաքի, մայ, դե հասիր, հը, օգնե՞մ......

- Մեեեն..... Մեն.....չգնաս, չանէանաս էլի, չձուլվես, Մեեեեն......

Մոտակա բարձունքից ջուրը հեկեկալով ցած էր իջնում........ նա գրկել էր թեք բլրի թաց հողակտորն ու անշարժացել....... արդեն քանի անգամ երազում հանդիպում էր որդուն, բայց չէր կարողանում դեմքը տեսնել, գրկել, մորմոքող կարոտը հանգցնել........ չէր կարողանում...... անգամ երազում....... Տեեե՜ր Աստված.... և դեռ ուզում ես հավատամ, որ դու կա՞ս.....չէէէ՜, չկաաաաս, էլ չկաս....

- Չէ, չկաս դու....զուր եմ քեզ այդքան աղոթել....... էլ չկաս դու....... խռով է հոգիս, տես, խռոոո՜վ ....... անարդար աստված........անարդաաար, չներեցիիր, որ քեզ ամենաշատը նրան ունենալու համար եմ սիրում........չներեցիր.......

- Մե՞ն,

- Հա, մայր...

- Եկա՞ր, չգնաս, չգնաս խնդրում եմ......

- Չէ, մայր, ասա:

- Սարդուրս նեղանում է, որ ուշանում ես.......

- Գիտեմ, ես էլ եմ նեղանում...... ամեն պահ գրկում եմ, բայց ինքը չի զգում......

- Մեն.....

- Գիտեմ՝ ինչ ես հարցնելու........ներիր, մայր, ես վաղուց էի ընտրել..... քեզ թվում էր, թե ես դեռ մանկական խաղերի մեջ եմ...... դու չէիր ուզում տեսնել, որ ես գտել եմ ինձ, որ զինվոր լինելն ինձ ի վերուստ էր տրված:

- Մեեն, ե՛ս քեզ արթնացրի.....ես քեզ ....

- Չէ, մայր, դու ինձ չէիր կարող հետ պահել...... դա իմ ճանապարհն էր.......իմ ընտրությունը......

Ջուրը հոսում էր էլի՝անձայն, անշշուկ..... Մենուան գրկել էր մորն ու փորձում էր հավատ տալ նրան...... ես կամ , մայր.... ես միշտ կողքիդ կլինեմ...... դու չկոտրվես հանակարծ.....

- Ես էլ ոչինչ չունեմ, Մեն, ես էլ ապրելու իմաստ չունեմ....

- Չէ, մայր, ես մգացրի քո ապրելու իմաստը, քո նպատակը..... Արցախին դավաճանեցին, ......ես հիմա քո Արցախն եմ, Արցախն էլ հիմա քո Մենուան....քո կռիվն հիմա այլ է լինելու, ես հո գիտեմ քեզ, մայ....

- Էլ հավատ չկա, Մեն, իմ կռիվը քո՛ Հայաստանի համար էր...... քանդեցին ամեն ինչ, էլի ծախեցին մեր հայրենիքը, Մեեեն, Հայաստանն էլ քեզ պես արնածոր է հիմա.....

- Եվ թույլ ենք տալու, որ արնաքա՞մ լինի.... մայր, Հայաստանը Մեծ Հայքի վերջին զավակն է, նրան կորցնել չի կարելի......նրանից նորից պիտի հայն իր ճյուղերը պարզի...... Ես իմ կյանքը տվեցի, որ Սարդուրս Հայրենիք ունենա..... Սարդուրս պիտի հզոր Հայրենիք ունենա......

- Առանց քեզ ես երեզանք չունեմ , Մեն, դու դա գիտեիր, դու իմ երազանքը փշուր-փշուր արեցիր.....էլ ինչ երազանք, մայրերի երազանքներն իրենց որդիներն են, Մեեեն......

Քչքչացող առվի ջրերին կաթիլներ էին ավելանում, դառը, հողագույն....ու որքան ավելանում էր ջուրն, այնքան պղտորվում էր ու գալարում.....

- Ներիր, ես կտրեցի քո երազանքի թռիչքը, բայց քեզ թողեցի իմ երազանքի թևերը, մայր.....Սարդուրիս Հայաստանը դեռ պիտի կառուցենք...... Նրանք մոխրացրին խաբված, թալանված ու անարդար դարձրած Հայաստանը, հիմա մոխիրների տակից պիտի նոր Հայաստան կերտենք: Մա՛յր, դու միշտ էլ ինձ համար էիր ապրում..... հիմա էլ պիտի ապրես իմ երազանքի համար.....

- Ինչո՞ւ այդքան դաժան, Մեն, կարող էինք միասին պայքարել, ինչո՞ւ խլեցիր իմ երջանկությունը.....

- Երբ մենք միասին մեր լեռներն էինք բարձրանում, դու երբեք լիարժեք չէիր վայելում այդ պայքարը, վերելքիդ կեսը ինձնով էիր զբաղված՝ հանկարծ չընկնեմ, հանկարծ չցավի որևէ տեղս, գիտես՝ չէի՞ նկատում....ավելի շատ ինձ համար էիր անհանգիստ...... ես միշտ նեղվում էի դրանից..... բայց չէի հասկանում՝ ոնց քեզ օգնել:

- Մեեն....

- Հիմա դու իմ պայքարի, իմ վերելքի մասին ես միայն մտածելու.... իմ հաղթանակը ինձ վերադարձնելու մասին.... հիմա ես այնտեղ՝ վերևում շաատ ապահով եմ, իմ մասին էլ մի մտածիր..... ես քեզ այնտեղից ավելի շատ կօգնեմ, հավատա, մայր...

- Հավատա՞մ..... ես էլ հավատ չունեմ, Մեն, ես կոտրել եմ բոլոր խաչերը.......

- Դու երբեք էլ կռապաշտ չես եղել մայր, քո հավատը տիեզերական էր, իսկ այդ հավատից ազատվել չես կարող........ հիմա քո տիեզերքին ես էլ միացա, ուրեմն հավատդ հազարապատկվել է.....ցավից չես զգում, մայր......շուտով քարացած ցավդ պայքար կդարձնես:

- Էլ ինչ պայքար, էլ ոնց պայքարենք...... հիմա հայոց երկնքում ագռավներ են միայն, հողի մեջ՝ սողուններ......

- Բահը, մայր, բահը ուժեղ խփեք հողին...... սողուներն ու ագռավները մշակի աղմուկից են փախչում......բահն ամուր խրեք հողի մեջ և հողը ուժ կտա, հողը կասի պայքարի ուղին.....մայր, դու պաշտում էիր մեր հողը, քեզ ի՞նչ եղավ, հիմա ես էլ եմ այդ հողից....«սեղմիր հողը ափիդ մեջ ու կզգաս, թե ինչ ուժեղ ես...»:

- Դրանք իմ խոսքերն էին...

- Դրանք իմ երբևէ լսած սրբագույն աղոթքններն էին, մայր, հողի աղոթքը.....Մենք հող էինք մշակում միասին ու դու ինձ պատմում էիր հողի հեքիաթը...... հիշում ես...... դու հոգնած նստում էիր թմբին ու ինձ սովորեցնում զգալ հայրենի հողը.... ուժ առնել նրանից:

- Դու այգի էիր երազում, մեեեծ այգ...

- Ես հող էի ուզում մշակել, մայր, ես ուզում էի, որ Սարդուրին էլ սովորեցնես պաշտել մայր հողը......ես ուզում էի....

- Բայց դու խզեցիր սերունդների կապը, քեզ ես էի սովորեցրել, Սարդուրին դու պիտի սովորեցնեիր.... դու Սարդուրից քեզ ես խլել....քեզ.....Մեն, իրավունք ունեի՞ր....

Երկինքը մռայլվում էր գնալով..... քչքչացող առվակի ձայնը խուլ հևոցի էր վերածվել.....Մենուան լուռ էր, մայրը ամենացավոտ վերքին էր հասել...... Արինան աղջիկ է.... աղջիկն ավելի շատ մոր կարիք ունի, հոր մասին պատմածներով էլ կմեծանա, բայց Սարդուրը...... առաջին անգամ խուլ հեկեկաց հսկան......ոնց ասի մորը, որ վերքերից ամենաշատը Սարդուրի կարոտն է ցավում....ոնց ասի, որ ամեն օր իր հետ մանկապարտեզի ճանապարհին Սարդուրը չի համաձայնում բռնել նանիկի ձեռքը, որովհետև զգում է երևի, որ հոր ափերի մեջ են ձեռքերը.... ոնց ասի, որ ինքն էլ երազում է, որ որդին մի օր զգա իր ներկայությունը....զգա, որ ինքը միշտ, միշտ նրա կողքին է լինելու.....

- Մաաայր....... հայրերը որդիներին պետք են նախ հպարտանալու համար.... ես Սարդուրին հերոսի որդի եմ դարձրել..... ես միշտ երազում էի դրա մասին..... նա ինձ մի օր կհասկանա.....ներիր, մայր, ես քո տառապանքով որդուս ապրելու գույն տվեցի, ապրելու իմաստ, ապրելու պայքար..... նա շատ շուտ կհասկանա իր անելիքը...... նա հերոսի որդի է այլևս.... ես մաքրագործեցի նրա ճանապարհը.....

Լուռ էր մայրը...... այս երբ այսքան մեծացավ որդին: Ինքը երբեք որդուն չպատմեց՝ ինչ ծանր է եղել իր անհայրությունը...... միայն հայրենիքի սիրելու երջանկությամբ տոգորեց..... պատմեց միայն անանձնական սիրո երկնային համի մասին..... կյանքում միայն անհաս բարձունքներին ձգտելու հաճույքի մասին..... չէր պատմել, որ միայն իր հասուն գրկում էր մոռացել անհայրության համը......սխալվե՞լ էր....

- Երգիր մայր.....

- Մե՞ն....

- Քո սիրած երգը՝ Մակիչի երգը ..... հետո Ակսելը երգեց, հետո Գուրգենը..... մյուսներին էլ կսովորեցնես մայր, մինչև հայոց արծիվներն այնքան շատանան, որ ագռավներն այլևս տեղ չգտնեն մեր երկնքում.... երգի՛ր, մայր...... մեզ արծիվներ են պետք.... ասպետներիդ արծիվներ դարձրու......մայր, երգիր....

Մայրը հեկեկում էր, արցունքի կաթիլները զարնվում էին ժայռոտ լեռան լերկ քարերին ու զարկը մեղեդի էր դառնում...... լռության մեջ մեղեդին գնալով հզորանում էր ու օդը լցնում արծիվների հևքով..... լեռների գլխին արծիվները գնալով շատանում էին......

- Մեեեն...... Մեն.....չգնաս, չանէանաս էլի, չձուլվես, խնդրում եմ, Մեեեեն......

......Գարահիսար լեռան լանջին նա էլ ընկավ վիրավոր,

Կուրծքը պատռած, սիրտը խոցված չար թշնամու գնդակից....

Ժեռոտ լեռան լերկ կատարից վար սլացիր, սեգ արծիվ,

Թևերդ բաց, լայն թևերդ, ու ֆիդայուդ հով արա.....

Աղեկտուր երգում էր մայրը, երկնահառաջ աղոթում՝

- Թևերդ բաց, լաաաայն թևերդ ու զավակիս հով արա........

-

Կարին Տոնոյան

 

 

 

 

 
 
 
 
  •  
В Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении