Բժշկական համալսարանի որոշ դասախոսներ միանալու են դասադուլին
ОБЩЕСТВОՄխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այո, Բժշկական համալսարանում կան դասախոսներ, աշխատակիցներ ովքեր տեղեկացրել են, որ միանալու են 2020 թ. դեկտեմբերի 22-ի դասադուլին և դա իրենց սահմանադրական իրավունքն է, և որևէ մեկն իրավասություն չունի այդ իրավունքը վերցնել մարդկանցից։
Ամենակարևորը՝ բուհն ապաքաղաքական կառույց է, և բուհի վարչակազմը երբևէ վարչական լծակ չի կիրառել և չի էլ կիրառի իր աշխատակիցների նկատմամբ։ Որպես օրինակ ասեմ, ո՛չ 2018 թվականին, ո՛չ էլ հիմա բուհի կողմից որևէ ուղղորդված գործողություն չի իրականացվել և չի իրականացվելու։ Իսկ մարդիկ ազատ են իրենց իրավունքներն իրացնելու հարցում»։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



