Անապահով ընտանիքներին հոսանքի թանկացման համար կփոխհատուցեն ամսական 2 հազար դրամ
ОБЩЕСТВОՊայմանավորված հոսանքի թանկացմամբ, օգոստոսի 1-ից Հայաստանում անապահով ընտանիքների սոցիալական նպաստը կաճի 2 հազար դրամով: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, կառավարության նիստում հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Այս բարձրացումը նախատեսված է անապահով ընտանիքների, ինչպես նաեւ միանված երեքամսյա նյութական օգնություն ստացողների համար:
Այսպիսով, սոցիալական նպաստի միջին չափը 30 350-ից կդառնա 32350 դրամ:
Ասատրյանը հավելել է, որ այս տարվա օգոստոսից մինչեւ դեկտեմբեր այդ նպատակի համար անհրաժեշտ կլինի մեկ մլրդ դրամից քիչ ավելի:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:



