Վրաստանի ԱԳՆ-ն ադեկվատ չի համարում Սաակաշվիլիի` քաղաքացիությունից հրաժարվելը
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանը ոչ ադեկվատ է համարում երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որոշումը Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` Интерфакс-ին հղումով:
«Երբ Վրաստանի նախկին նախագահը հրաժարվում է վրացական քաղաքացիությունից, կարծում եմ, որ դա ադեկվատ չէ նախագահական կառույցի նկատմամբ՝ ընդհանուր առմամբ, և Վրաստանի հանդեպ` որպես պետության», - հայտարարել է վրաց արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ընդունելով ուկրաինական քաղաքացիությունը` Միխեիլ Սաակաշվիլին կորցրել է հայրենիքի քաղաքացիությունը: Ավելի ուշ Օդեսայի մարզի նորանշանակ նահանգապետը հայտարարել էր, որ չի հրաժարվում վրացական քաղաքացիությունից:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира



