Երևանի Նորագյուղ թաղամասում 2 մեքենա է այրվել
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 11-ին` ժամը 04.12-ին, ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում` երաժշտական գիշերօթիկ դպրոցի մոտակայքում, այրվում է 2 ավտոմեքենա: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.52-ին, մարվել` 05.05-ին: Թիվ 11 տան բակում ամբողջությամբ այրվել է «Audi A6» մակնիշի 34 FN 536 պետհամարանիշի (վարորդ՝ Լ. Տ.) ավտոմեքենան, հարևանությամբ կայանած (թիվ 10 բակում) «Opel Vectra» մակնիշի 29 LU 351 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Կ.) ավտոմեքենան՝ մասամբ, և գազի երկու հաշվիչ:
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
5
Принесет ли президент извинения? «Паст»



