Արցախում 9 զոհված զինծառայողներից մեկը Առատաշենի գյուղապետի որդին է
ОБЩЕСТВОՀին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զոհերից երկուսը Արմավիրի մարզի Առատաշեն, մեկը՝ Մրգաշատ գյուղերից են։
Առատաշենում երկու զոհերից մեկը համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանի որդին է, 26 տարեկան։ Մյուսը նրա հարևանն է, ընկերը։ Երկուսն էլ ՄՈԲ-ից էին։
Մրգաշատի համայնքի ղեկավար Գևորգ Դանիելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց գյուղից զոհվածը ծառայությունն իրականացնում էր ՄՈԲ-ով, նա 22-ից 23 տարեկան էր։ Ըստ նրա՝ Մրգաշատից զոհվածի հետ ևս ևրկու զինծառայող է եղել, սակայն նրանցից որևէ լուր չունեն։
«Իրենք մի պատոկ գնացել էին, հետո հետ եկան, մոտ 10 օր մնացին, կրկին տարան, բայց մի քանի տեղ են տարել, հստակ չեմ կարող ասել, թե որտեղ են եղել։ Պատերազմի ժամանակ էդ գյուղերում են եղել։ Նրանք մոտ 20 օր առաջ էին գնացել»,- հայտնել է Դանիելյանը։



