«Հրապարակ». Վերահսկիչ պալատը Դատական դեպարտամենտում ստուգումների ժամանակ խախտումներ է հայտնաբերել
ОБЩЕСТВО«Մեր տեղեկություններով, Վերահսկիչ պալատը Դատական դեպարտամենտում ստուգումների ժամանակ խախտումներ է հայտնաբերել։ Դրանք վերաբերել են թարգմանություններ կազմակերպելու գործընթացին։ Դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասաց. «Իսկ Ձեր տեղեկատվության աղբյուրը որտեղի՞ց է, թե դեպարտամենտում չարաշահումներ են հայտնաբերվել, երբ որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել։ Նախ ասեմ՝ իմանաք, որ դեպարտամենտում չեն կարող լինել ֆինանսական չարաշահումներ»։ Ապա լուսաբանեց, թե ինչ ասել է թարգմանությունների կազմակերպում.
«Թարգմանության գործընթացն ինքը մրցութային գործընթաց է։ Հայտարարվում է մրցույթ, և ցանկություն հայտնողները, այն կազմակերպությունները, որոնք կարող են ներկայացրած տեխնիկական բնութագրի պահանջներին ներկայացնել իրենց հայտերը, համապատասխան հանձնաժողովը՝ գնման մրցութային հանձնաժողովը, տեսնում է համապատասխանությունը մրցութային պահանջներին, և ամենացածր գին տվող կազմակերպությունը ճանաչվում է հաղթող և արդյունքում Դատական դեպարտամենտի հետ կնքում է պայմանագիր՝ ծառայությունների մատուցման։ Վերջում ներկայացնում են համապատասխան կատարողական ակտերը, կատարում են վճարում»։ Ապա Փոլադյանը հայտնեց, որ ՎՊ-ն մինչև դեկտեմբերի 30-ը շարունակելու է ստուգումները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



