ՌԴ ՊՆ-ն հերքում է Փաշինյանի հայտարարությունը ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ լինելու մասին
ОБЩЕСТВОՌԴ ՊՆ-ն հերքում է Փաշինյանիհայտարարությունը ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ լինելու մասին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջապափակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին, ինչպես հայտնում է հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տեղեկատվությունը՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկի կողմից Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ենթադրյալ շրջափակման մասին չի համապատասխանում իրականությանը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով ՝ ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանումն իրականացնելիս», – ասել են նախարարությունից:
Պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի շտաբը անընդհատ փոխգործակցում է Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ՝ անմիջական կապի ուղիներով, այդ թվում` հնարավոր միջադեպերը կանխելու համար:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ»:



